×


«Ֆուլ Հաուս»-ի անձնակազմը

Մենչ.«Նրանց հուսախաբ չարեցինք»

Վերջին տարիներին աշնանը ֆուլհաուսցիները հյուրախաղերով մեկնում են Միացյալ Նահանգներ, այս օրերին էլ այնտեղ են: Սիթքոմի դերասանները Լոս Անջելեսում ելույթ են ունեցել ամերիկահայ հանդիսատեսի առջեւ:

Հումորային նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը BRAVO.am-ին ասել է, որ հերթական անգամ ջերմ ընդունելության են արժանացել.«Այն անցավ, ինչպես միշտ, շատ լավ: Ներկաների արձագանքը շատ բուռն էր: Նրանք միայն Լոս Անջելեսից չէին. եկել էին տարբեր նահանգներից: Ամենակարեւորը մեզ համար այն էր, որ նրանց հուսախաբ չարեցինք: Առաջիկա ելույթը կլինի նոյեմբերի 26-ին` Ֆրեզնոյում, այնուհետեւ դեկտեմբերի 4-ին` կրկին Լոս Անջելեսում»:

«Ֆուլ Հաուս»-ի անձնակազմը


Ջերմ, կարոտած եւ հումորից հասկացող՝ այսպես է բնութագրել Մենչը «Ֆուլ Հաուս»-ի երեւանյան, եվրոպական եւ ամերիկյան հանդիսականներին:

Ֆուլհաուսցիներից շատերն այս անգամ էլ ԱՄՆ-ում են իրենց կանանց հետ: Արդյո՞ք ավանդույթ է դարձել հարցին ի պատասխան` պրոդյուսերն ասել է, որ պարզապես այդպես է ստացվել: Ինչ վերաբերում է իրեն, ապա առաջին անգամ է կինն իրեն ուղեկցում ամերիկյան հյուրախաղերի ժամանակ:

Նրանք ազատ ժամանակը վայելում են ընկերների հետ: Գտնվելով ամենահայաշատ քաղաքներից մեկում` միեւնույն է՝ չեն դադարում կարոտել Երեւանը.«Դա մշտական երեւույթ է՝ անկախ այն բանից, թե որտեղ ենք»,-ասել է Մենչը:

Տարեվերջին կավարտվի նախագծի 7-րդ` վերջին եթերաշրջանը:  Արդյոք նույնը վերաբերում է նաեւ ներկայացումներին, նա դժվարացել է պատասխանել` նշելով, որ այդ ուղղությամբ դեռ մտածում են, քննարկում: Վերջնական որոշում առայժմ չունեն:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`ֆուլհաուսցիների ֆեյսբուքյան էջերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport