×


Մենչ. «Կարծում եմ` նոր նախագիծը եւս մեկ եթերաշրջանով չի սահմանափակվի»

Հաշված օրեր են մնացել «Ֆուլ Հաուս»-ի 9-րդ եթերաշրջանի ավարտին: 5 տարի բազմաթիվ հեռուստադիտողների առօրյայի անբաժան մաս դարձած հումորային նախագիծն այս եթերաշրջանով ավարտվում է: Այս մասին BRAVO.am-ին ասել է սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն ու հավելել, որ առաջիկայում հեռուստադիտողը նոր հումորային նախագիծ կվայելի իրենց մասնակցությամբ:

«Արդեն գիտենք` ինչ ենք ուզում եւ ինչպիսին կլինի հաջորդ նախագիծը: Առայժմ չեմ կարող հստակ ասել, բայց կարծում եմ`այն եւս մեկ եթերաշրջանով չի սահմանափակվի: Թե երբ այն եթերում կլինի, դժվարանում եմ նշել: Այս պահին քննարկում ենք 2 տարբերակ` հոկտեմբերին, կամ էլ մյուս տարվա մարտին: Մեր թիմը կպահպանվի մասամբ`ըստ ծրագրի պահանջների»,- ասել է նա:


Նշենք նաեւ, որ օրեր առաջ ֆուլհաուսցիներն ամբողջ կազմով գտնվում էին Միացյալ Նահանգներում:

Էնսենադայում (Մեքսիկա) մայիսի 11-ին կայացել է նրանց ելույթը: Այն նվիրված է եղել Մայրերի տոնին: Օվկիանոսից այն կողմ տոնը շատ սիրված է. միշտ նշվում է:


Մենչի խոսքերով, համերգը կայացել է նավի վրա, որն ուղեւորվում էր Մեքսիկա: «Մեծ, 1000 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճ էր նավի վրա: Մեզ համար տարբերություն չկար: Ավելին`ամենեւին էլ ասնովոր չէր մեզ համար նման ձեւաչափով ելույթ ունենալը: Այս համերգի առաջարկն ստացանք տուրիստական գործակալության կողմից եւ սիրով ընդունեցինք: Հաջորդ ելույթը կկայանա նոյեմբերին` մեքսիկական Պուերտո Վալարտայում:

Մայիսի 25-ին վերադառնում եմ Երեւան, քանի որ գործնական շատ պլաններ ունեմ: Իսկ թե ինչ կլինի հետո, ասել չեմ կարող»,- նշել է Մենչը ու հավելել, որ ավագ դուստրը`Էլինան ուզում է հետագայում սովորել Լոս Անջելեսի հեղինակավոր դիզայներական բուհերից մեկում: Եթե դա ստացվի, Մենչի խոսքերով, ինքն էլ ստիպված կլինի «կիսվել» Երեւանի եւ Լոս Անջելեսի միջեւ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` ֆուլհաուսցիների անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport