Հաղորդավարուհի-դերասանուհի Մերի Մակարյանը BRAVO.am-ի առաջարկով լրացրել է մեր կազմած անավարտ նախադասությունները: Պայմանը մեկն էր՝ մտքերն արտահայտելիս լինել հնարավորինս անկեղծ եւ խուսափել ձեւական պատասխաններից:
Մերի Մակարյանը
Իմ սիրտն այսօր ալեկոծ է:
Կարոտում եմ իմ կյանքի այն ժամանակահատվածը, երբ դեռ նոր էի մուտք գործում հեռուստատեսային աշխարհ:
Հեռուստատեսությունում իմ դերը հնարավոր է կարեւորել:
Հաղորդավար Հրաչ Մուրադյանն իմ լավ ընկերն է:
Ես արդեն այն տարիքում եմ, որ պետք է չսխալվեմ:
Մերի Մակարյանը՝ Միացյալ Նահանգներում
Կամուսնանամ նրա հետ, ով կսիրի ինձ անմնացորդ:
Մարդկանց մեջ ինձ նյարդայնացնում է կադրից դուրս դերասան լինելը:
Ինձ համար ամենաթանկն իմ մայրն է:
Կգա ժամանակը, եւ բոլորը կմահանան:
Միհրան Ծառուկյանին չեմ տեսնում:
Հիմա ես զբաղվում եմ իմ գործով:
Մերի Մակարյանը՝ Միացյալ Նահանգներում
Ես հասկացա դավաճանությունն ինչ է, երբ ինձ դավաճանեցին: Այդ օրվանից որոշեցի, որ պետք է աշխատեմ երբեք չլինել դավաճանողի դերում:
Տղամարդիկ չեն գնահատում հիմնականում այն ժամանակ, երբ արդեն իրենցն ես լինում, երբ ոչինչի չկա հասնելու:
Անպատասխան սեր չեմ ունեցել:
Եթե ես լինեի հրաշագործ, կօգնեի բոլոր նրանց, ովքեր կարիք ունեն: Այնպես կանեի, որ խաղաղություն լինի մեր երկրում, աշխարհում: Այնպես կանեի, որ իրական կյանքում մարդիկ չխաղային, կադրից դուրս դերասանները վերանային: Հիվանդներին կբժշկեի եւ այնպես կանեի, որ կյանքը չվերջանար ու մարդիկ երբեք չծերանային:
Եթե ես լինեի ՀՀ նախագահը, առաջինը բարձր կվարձատրեի դերասաններին:):
Պատրաստեց Սոսե Բաղդասարյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Մերի Մակարյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: