Սերիալային իր դերերով հայտնի Մերի Մակարյանն այս շրջանում եթերում հաճախ չի երեւում, բայց ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, հեռուստատեսային նոր նախագծերում ներգրավվելու առաջարկներ ունի, որոնք քննարկման փուլում են: Իսկ մինչ այդ նա զբաղված է շոուներ վարելով, գովազդային հոլովակներ հնչյունավորելով, բացի այդ, եթե օգտվում եք Երեւանի մետրոյից, տեղեկացնենք, որ կայարաններում ձեզ ուղղորդում է հենց նրա ձայնը:):
Մերի Մակարյանը
Խոսելով իր եւ “Արմենիա TV”-ի նախորդ, փոքր-ինչ կարճատեւ համագործակցության մասին` Մերին հերքել է շրջանառվող լուրերը, թե վիճել է “Հարազատ թշնամի” սերիալի սցենարիստ Դիանա Գրիգորյանի հետ.“Ուզում եմ վերջ տալ այդ խոսակցություններին: Ես ու ընկերներս Ամանորին էլ այցելել ենք նրան, շատ լավ հարաբերություններ ունենք: Իսկ դադարեցի նկարահանվել, որովհետեւ այդպիսին էր սցենարը. իմ կերպարն իր սրտով կյանք տվեց մեկ ուրիշին”:
Մեր հարցին, թե չի հավակնում արդյոք գլխավոր դերերի, նա պատասխանել է.“Ինձ համար կարեւորը կերպարի ասելիքն է: Ինձ համարում եմ բնավորությամբ դերասանուհի` թե՛ տեսքով, թե՛ ձայնով, թե՛ ժեստերով: “Դժվար ապրուստ”-ում եւս երկրորդական դեր էի ստանձնել, սակայն իմ երկրպագուների եւ հասարակության արձագանքն ու ուշադրությունը մաքսիմալ էր: Այնպես որ, գլխավորը խաղն ու ասելիքն են”:
Մերի Մակարյանը
Սերիալում իր դերակատարումն ավարտելու հանգամանքը Մերին արդյունավետ է օգտագործել ճանապարհորդելու համար. Ամանորից առաջ մայրիկի հետ մեկնել է Գերմանիա.“Ուղեւորության հիմնական նպատակը շոփինգն էր(ծիծաղում է-հեղ.), հանգիստը, իսկ տարեմուտին արդեն հայրենիքում էի: Տոներն անցկացրել եմ աշխատանքային մթնոլորտում` ակումբում տոնական շոու եմ վարել”:
Հաղորդավարուհի-դերասանուհին մեծ կարեւորություն է տալիս հանդիսավարի աշխատանքին. “Նախ` հնարավորություն ունեմ ամեն օր շփվել հանդիսատեսի հետ: Անմիջական շփումը շատ բան է սովորեցնում: Բազմիցս ուղիղ եթերում շփվել եմ նաեւ հեռուստադիտողների հետ: Այնուամենայնիվ, ինձ իմ ափսեում եմ զգում, երբ որպես դերասանուհի աշխատում եմ տեսախցիկի հետ”:
Մերի Մակարյանը
Նա կարծում է` իր հաջողության գրավականներից մեկը ձայնային տվյալներն են.“Ի սկզբանե հենց ձայնիս շնորհիվ եմ սկսել աշխատել հեռուստատեսությունում: Հպարտ եւ ուրախ եմ, որ ձայնս լսելի է ամենուր, հատկապես` մետրոյում: Երեխաներիս պատմելու բան կունենամ:): Իհարկե, կարծում եմ, որ ոչինչ էլ դեռ չեմ արել, նվաճումներն առջեւում են”:
Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Վիգեն Մնոյանի, Գագիկ Հարությունյանի եւ Մերի Մակարյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: