×


Մերի Մակարյան.“Տղամարդը պետք է կարողանա փոխհատուցել կնոջ զոհողությունը”

Սերիալային դերերով հայտնի Մերի Մակարյանն այս շրջանում զբաղված է Երեւանի ժամանցի վայրերից մեկում շոուներ վարելով եւ գովազդային հոլովակներ հնչյունավորելով, սակայն ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, իր ստեղծագործական կյանքում հետաքրքիր նորություններ են սպասվում: Իսկ մինչ այդ նա լուսանկարվել է BRAVO.am-ի ֆոտոշարքում եւ զրուցել անձնական հարցերի շուրջ:):

Մերի Մակարյանը


Ասում են` սերը մեծ զոհողություններ է պահանջում: Ես կարծում եմ, որ սերը ե՛ւ զոհողություն է, ե՛ւ ձեռքբերում:  Իսկ փոխադարձ զիջումների նպատակն է` սիրել, լինել սիրված եւ զգալ ընտանեկան ջերմություն:

Քանի որ դեռ չեմ հանդիպել իմ մեծ սիրուն եւ չունեմ ընտրյալ, երբեմն ստիպված եմ ուժեղ լինել, ինքս իմ մասին հոգ տանել, բայց երբեք չեմ ցանկանա դասվել այն կանանց շարքին, որոնց անվանում են տղամարդ-կին: Կարծում եմ` մի շարք գործեր եւ հատկանիշներ այս կյանքում վերագրված են միայն տղամարդկանց եւ պետք չէ, որ կինը դրանք “ճաշակի”:

Մերի Մակարյանը


Եթե ստիպված լինեմ ընտրություն կատարել կարիերայի եւ ընտանիքի միջեւ, միանշանակ կընտրեմ երկրորդը:  Երբ տղամարդը նման հարց է բարձրացնում, պետք է կարողանա փոխհատուցել կնոջ զոհողությունը, չէ որ կարիերան մեկ օրում չի տրվում. աշխատանքն է այն միջոցը, որով ապրուստի գումար ես վաստակում:

Այն մարդիկ, որոնց հետ հիմա շփվում եմ, սկզբում ինձ չեն սիրել: Շատերը վստահ էին, որ սերիալային կերպարներիս նման չար եմ: Բայց երբ շփվում ենք, հասկանում են, որ կարող եմ լինել անսահման ընկերասեր, կամեցող ու նվիրվող:

Մերի Մակարյանը


Ինչպես կանանց մեծամասնությունը, ես եւս սիրում եմ ականջներով:): Ինձ կարող են երջանկություն պարգեւել ժպիտը, ծաղիկը, հաճոյախոսությունը, միեւնույն ժամանակ վայրկենապես տխրում եմ ստի, անարդարության եւ դիմացինի մեծամտության պատճառով:

Սիրում եմ զբոսնել Երեւանում, հիանալ պուրակներում հանդիպող սիրահար զույգերով:

Մերի Մակարյանը


Հավատում եմ այն ամենին, ինչ ուզում եմ:  Այն երջանիկներից եմ, ում բոլոր ցանկություններն իրականանում են: Նույնը մաղթում եմ բոլորին:):

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումն իրականացվել է Սիրահարների այգում եւ "Jose" համալիրում 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW