×


Մերի Մակարյան. «Երկու անգամն էլ չստացվեց»

Մերի Մակարյանի համար այս ամառն աշխատանքային մթնոլորտում է անցնում: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ մտադիր է արտերկիր մեկնել, սակայն դեռեւս ինչ-ինչ հանգամանքներ խանգարում են. «Երկու անգամ հանգստի մեկնելու ծրագրեր գծեցի, երկու անգամն էլ չստացվեց: Հուսով եմ՝ ամռան վերջին կկարողանամ ժամանակ գտնել եւ մի քանի օր վայելել ծովը»:

Մերի Մակարյանը


- Հանգստի նախընտրելի տարբերակը:
- Ե՛վ պասիվ, ե՛ւ ակտիվ հանգստի կողմնակից եմ:

- Մենա՞կ, թե՞ ընկերախմբով:
- Երկու տարբերակն էլ ինձ համար նախընտրելի են:

- Հանգստի ամենալավ եղանակը:
- Ամառը:

- Ո՞ր երկրում կցանկանայիր անցկացնել այս արձակուրդդ:
- Հունաստանում, տեսնենք` ինչպես կստացվի:

- Ի՞նչ ես քեզ հետ պարտադիր վերցնում հանգստի մեկնելիս:
- Բջջային հեռախոս:

- Ո՞ւմ ես առաջինը տեղեկացնում, որ անվտանգ տեղ ես հասել:
- Մայրիկիս:

- Եթե հիմա ծովի ափին լինեիր:
- Այ, ծովի ափին ինձ մոտ հեռախոս չէր լինի:):

- Ամառային հագուստիդ մեջ գերակշռող գույները:
- Բաց գույների հագուստ եմ նախընտրում:

Մերի Մակարյանը


- Քո ամառային երեկոները:
- Անմոռանալի են:

- Արդեն հասցրե՞լ ես հանգստանալ, որտե՞ղ ես եղել:
- Դեռ ոչ:

- Ամենաանմոռանալի ամառը:
- Անմոռանալի ամառներ չեմ ունեցել:

 - Ճամփորդական սիրավեպեր ունեցե՞լ ես:

- Դեռ ոչ:):

- Քեզ համար ամենահետաքրքիր ճանապարհի ընկերը:
- Այդպիսի մեկը չկա:

- Ինչպե՞ս կազմակերպել հանգիստը մայրաքաղաքում:
- Լողավազաններ այցելել ու այդ կերպ զովանալ:

Տեքստը` Մերի Պողոսյանի / Bravo.am /
Լուսանկարները՝  BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW