Րոպեներ առաջ ավարտվեց 2012-ի աշնանը “Արմենիա” հեռուստաընկերության եթերում մեկնարկած “The Voice” նախագծի հայկական տարբերակի եզրափակիչ փուլը: Ուղիղ եթերում հաղորդավարներ Նազենի Հովհաննիսյանը եւ Ռաֆայել Ղազանչյանը հայտարարեցին հաղթողի անունը. “Հայաստանի ձայնը” Մերի Մնջոյանն է:):
"Հայաստանի ձայնը" մրցույթի հաղթող Մերի Մնջոյանը
Նշենք, որ լավագույնի տիտղոսի համար Սոնայի թիմից Մերի (Մաշա) Մնջոյանից բացի, պայքարում էին Թաթայի թիմից Իսկուհի Հովհաննիսյանը, Արտո Թունջբոյաջյանի թիմից Գայա Արզումանյանը եւ Սոֆի Մխեյանի թիմից Նարեկ Մակարյանը:
Մերի Մնջոյանը
“Հայաստանի ձայն”-ի` եզրափակչում հայտնված մասնակիցները դուետներով են հանդես եկել ինչպես իրենց մարզիչների, այնպես էլ նախագծի ռուսական տարբերակի հայ մասնակիցների հետ:
BRAVO.am-ը շնորհավորում է Մերի Մնջոյանին: Երգչուհու մասին մեր նախորդ հրապարակումն առաջարկում ենք կարդալ այստեղ:
BRAVO.am
Լուսանկարները` “Հայաստանի ձայնը” նախագծի “ֆեյսբուքյան” էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: