«2016-ը հագեցած եւ հաջող էր ինձ համար` թե՛ անձնական, թե՛ գործնական առումով: Իսկ ամենակարեւոր իրադարձությունը տղայիս` Միքայելի ծնունդն էր»՝ նախորդ տարին հենց այսպես է ամփոփել Մերի Շահինյանը՝ BRAVO.am-ին տրամադրելով ընտանեկան նոր լուսանկարները:
Մերի Շահինյանի ընտանիքը
Հաղորդավարուհին Նոր տարին ամուսնու՝ գործարար Արտաշես Մարգարյանի եւ որդու հետ դիմավորել է Գերմանիայում: Նա պատմել, որ արդեն երկրորդ տարին է, ինչ սիրելիի հետ են ընտրում տոնածառի խաղալիքները. շատ է սիրում զարդարելու գործընթացը:
«Կա մի երեւույթ, որ մանկության տարիներից միշտ ուրախացրել է եւ իմ հուշերում վառ է մնում: Դա բնական եղեւնին է, որ ամեն տարի զարդարել ենք: Նույնը ցանկանում եմ կազմակերպել որդուս համար»,-նշել է Մերին:
Մերի Շահինյանը՝ որդու հետ
Հաղորդավարուհին ցանկանում է, որ 2017-ը հետաքրքրությամբ չզիջի նախորդին: Գործնական նոր ծրագրեր, մտահղացումներ ունի, որոնք, հուսով է, կիրականցնի այս տարի:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մերի Շահինյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: