×


Մերի Շահինյանի ընտանիքը

Մերի Շահինյան.«Ամուսինս իմ 33-ամյակը շատ գեղեցիկ էր կազմակերպել»

Մերի Շահինյանն ամուսնու եւ որդու հետ վերջերս է վերադարձել Գերմանիայից: Հաղորդավարուհին, ով օրեր առաջ դարձել է 33 տարեկան, BRAVO.am-ի հետ զրույցում հայտնեց՝ ուրախ է, որ տարեդարձը նշել է իր սիրելի քաղաքում. շատ էր կարոտել Երեւանը:

«Ամուսինս շատ գեղեցիկ էր ամեն ինչ կազմակերպել՝ ծաղիկներ, անակնկալներ: Գրեթե ամբողջ օրը միասին ենք անցկացրել: Երեկոյան միասին ընթրեցինք մեր ամենասիրած վայրում: Ցանկություն կար նաեւ պրոֆեսիոնալ ֆոտոշարք անել: Վայրը պատահական ընտրվեց` իմ սիրելի սրճարանը»,-ասաց նա եւ հավելեց, որ վերջին տարիներին խուսափում է մեծ խնջույքներից՝ փորձելով օրը վայելել բացառապես ընտանիքի հետ:

Մերի Շահինյանը


Տորթի բացակայությունը չի խանգարել Մերիին տոնական հրաշալի օր անցկացնել: Որդին՝ փոքրիկ Միքայելը, անսահման ուրախ է եղել նրա տարեդաձին, ինչը մայրիկի համար այնքան նոր զգացողություն է՝ երջանիկ ու լուսավոր.«Շատ ոգեւորված՝ խաղալիքներից մի քանիսը նվիրեց ինձ` մեկ ժամվա ընթացքում ամենը հետ վերցնելով:)»:

Մերի Շահինյանը


Հաղորդավարուհին դեռ չգիտի՝ Ամանորն այստեղ կդիմավորեն, թե՝ ոչ.«Շատ կուզեմ տոներն այստեղ նշել: Իսկ մինչ այդ, քանի որ այս տարվա աշունը ջերմ ու արեւոտ էր, որոշեցինք ընտանեկան ֆոտոշարք կազմակերպել աշնանային Երեւանում»,-եզրափակեց նա:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Զինա Ավենյանի եւ Արմեն Հակոբյան-Թամրազյանի       

Կարդալ ավելին

Quality Sign BW