×


Մերի Ներսիսյանի նոր ֆոտոշարքն ու արձակուրդի պլանները մեծ ընտանիքի հետ

Մերի Ներսիսյանի եւ Գոռ Պետրոսյանի ընտանիքի համար Երեւանն առանձնահատուկ է: Նրանք խենթանում են մայրաքաղաքի համար: Վստահ են` այստեղի ջերմությունն իրենց էլ է տաքացնում ու դարձնում ավելի լավը: Թերեւս այդ է պատճառը, որ հաղորդավարուհին առիթը բաց չի թողնում զբոսնելու, գեղեցիկ մարդկանց տեսնելու, նրանց հետ շփվելու համար: Այդ զբոսանքները հիմնականում բալիկների հետ են, բայց երբեմն կարողանում են «փախնել» նրանցից: Քաղաքի հետ «առանձնազրույցն» այլ հաճույք ու գրավչություն ունի: Իհարկե, չեն մոռանում ու չեն դադարում լուսանկարվել Երեւանում, ուր ամեն անկյունն իր պատմությունն ու ասելիքն ունի:

«Վերջին մի քանի ամսվա ընթացքում սոցցանցերում սկսել եմ վերագործարկել մի հետաքրքիր հարթակ, ուր ներկայացնում եմ իմ առօրյան, հոգսերը, մտահոգությունները, հետաքրքիր բացահայտումներ եմ անում: «Մերի&co»-ն դարձել է ինքնադրսեւորվելու հիանալի մի վայր, որը հնարավորություն է տալիս ավելին պատմել ու ներկայացնել իմ ու իմ ընտանիքի մասին: Գլխավոր նպատակը՝ իմ հետեւորոդներին ինչ-որ բանով օգտակար լինելն է»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է հաղորդավարուհին:

Մերի Ներսիսյանը


Վերջերս «քաղաքի հետ առանձնազրույցի» ժամանակ նա նոր ֆոտոշարք է իրականացրել` նախ լուսանկարվելով երեւանյան գողտրիկ մի անկյունում` սեւ ու սպիտակ գունային համադրությամբ, իսկ մյուս մասը քաղաքային զբոսանք է ներկայացնում:

«Ամառային, լուսավոր նկարներ ստացանք: Լուսանկարահանումների ընթացքում համագործակցում եմ բացառապես հայ դիզայներների հետ, որոնց հագուստների օգնությամբ ավելի ամբողջական է դառնում կերպարս»,-ասել է Մերին:

Մերի Ներսիսյանը


Բազմազավակ մայրիկն արդեն պատրաստվում է ամառային հանգստին: Ինչպես նշել է, իրենց ընտանիքում արձակուրդը պլանավորում են դեռ ձմռանը: Այս տարի այն անց են կացնելու Հայաստանի տարբեր մարզերում:

«Նախատեսում ենք սկսել Արցախից: Երեք երեխայի հետ մի քիչ բարդ է, բայց փորձելու ենք հնարավորինս շատ տեղ այցելել ու տեսնել: Առաջիկա 2-3 տարին ամառային հանգիստները պլանավորում ենք անցկացնել երեխաների հետ: Առանց նրանց թե՛ ես, թե՛ իրենք չենք կարող երկար դիմանալ`ամենաշատը 2-3 օր: Իսկ երբ մի փոքր մեծանան, Գոռի հետ պլանավորել ենք շատ շրջագայել՝ քայել, տեսնել, բացահայտել, հոգնել ու հիանալ»,-ասել է Մերին:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Maram Ava-ի եւ Ալբերտ Հարությունյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport