“Բարեւ ձեզ, շատ ուրախ ենք, որ վերջապես եկանք մեր հայրենիք:)”. այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին այսպես են ողջունել հայազգի մերկապարուհի, “Pole Dancing”-ի աշխարհի առաջնության չեմպիոնուհի Վարդանուշ Մարտիրոսյանը` Varda-ն, եւ ուկրաինացի հանրաճանաչ երգիչ Վիտալի Կոզլովսկին, որոնք Հայաստանում են “Luxury” ամսագրի հրավերով:
Մերկապարուհի, երգչուհի Վարդանուշ Մարտիրոսյանը՝ Վարդան
Հյուրերը խոսել են իրենց բեմական գործունեությունից ու համագործակցությունից, ինչի մասին BRAVO.am-ն արդեն պատմել է: Վարդան նշել է, որ այն, ինչով զբաղվում է, պարի մի տեսակ է, եւ հանդես գալով որպես մերկապարուհի՝ հաճախ իրեն ավելի զուսպ է պահում, քան, օրինակ, գրադարանի աշխատողը:
Վիտալի Կոզլովսկին էլ զրույցի ընթացքում հիշել է հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից Էմմիի հետ ունեցած իր առաջին շփումը “Նոր ալիք” մրցույթի շրջանակներում, ապա իր իսկ ցանկությամբ կատարել “Կամուրջներ” երգից մի հատված:
Մերկապարուհի Վարդանուշն ու ուկրաինացի երգիչ Վիտալի Կոզլովսկին Երեւանում են
Վարդայի հոգու ճիչը
Վարդանուշը պատմել է, որ Հայաստան եկել են ամսագրի հրավերով, ֆոտոսեսիայի մասնակցել, բայց հատուկ ծրագիր չունեն.“Համերգային ծրագրով այստեղ կլինենք աշնանը, կներկայանանք վոկալային եւ պարային համարներով”:
Մերկապարուհին նշել է՝ երկար ժամանակ չի եղել հայրենիքում, եւ “հիմա Հայաստանում գտնվելն իր հոգու ճիչն է”: Եկել է բարեկամներին ու երեք քրոջը տեսնելու. “Ցավոք, հիմա նրանց մասին շատ բան չգիտեմ, հաջորդ հանդիպման ժամանակ արդեն լավ տեղեկացված կլինեմ”: Վիտալին էլ իր հերթին նշել է, որ ուրախ է լինել Վարդայի հայրենիքում, իսկ իր տատիկի տատիկը եւս հայկական արմատներ է ունեցել:
Վիտալի Կոզլովսկին, Varda-ն եւ Էռնեստո Մարկոն
Վարդան ու Վիտալին երգել են
Հյուրերը պատմել են նաեւ հայերն երգելու եւ “Не оставляй меня” երգի հայերեն տարբերակը թողարկելու մասին: “Ուկրաինայում բոլորի համար հասկանալի է ռուսերենը, բայց երբ լսում են երգի հայերեն տարբերակը, ասում են` “Աստված իմ, այնքան գեղեցիկ է””,-նշել է Վիտալին ու Վարդայի հետ երգել “Մի թող ինձ մենակ”-ից մի հատված:
Վարդանուշն Ուկրաինայում միակն է:)
Խոսելով իր անվան մասին, որով կոչվել է ի պատիվ տատիկի, Վարդանուշն ասել է, որ այն Ուկրաինայում միակն է. “Շատերը մտածում են, թե Վարդանուշն ազգանունս է:): Բեմական անուն ընտրելիս մտածեցի, որ հայրս արդեն ընտրել է, թող լինի հենց Վարդա...”: Կողակից ընտրելու հարցում հայերին, թե արտասահմանցիներին Varda-ն նախապատվություն կտա, պարզ չէ:).“Տարբերություն չեմ դնում ազգերի մեջ. տղամարդը տղամարդ է”:
Վիտալի Կոզլովսկին նշել է, որ իր տատիկի տատիկը հայկական արմատներ է ունեցել
Վարդան ու Վիտալին գերել են
“Luxury” ամսագրի հիմնադիր Էռնեստո Մարկոն նշել է, որ իրենց նպատակն է ներկայացնել աշխարհի հայերին, բացահայտել նրանց տաղանդը, հնարավորության դեպքում հրավիրել Հայաստան ու որեւէ ծրագիր իրականացնել. “Վարդանուշն ու Վիտալին միանգամից մեզ գերեցին: Լինելու են նաեւ հայտնի այլ հայեր, որոնց հետագայում կներկայացնենք”:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: