«The Beautified Project» ռոք-խմբի կիթառահար Արմեն Շավերդյանի եւ պարուհի Միլենա Ոսկանյանի` երեկ տեղի ունեցած պսակադրության մասին պատմել ենք: BRAVO.am-ը լուսանկարել է նաեւ հարսանյաց խնջույքի հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերին:
Միլենա Ոսկանյանի եւ Արմեն Շավերդյանի հարսանիքին
Նորապսակների մուտքը հանդիսությունների սրահ եւ տանգոն ուղեկցվել է մեծ էկրանին ցուցադրվող կադրերով, որոնք արվել էին այն ժամանակ, երբ Արմենը Միլենային հրապարակավ սեր էր խոստովանել եւ խնդրել էր իր կինը դառնալ: Նորահարսիկը պատմել է, որ խնջույքի ժամանակ նախապես բեմադրված ֆլեշմոբ են իրականացրել, որին մասնակցել են ոչ միայն իրենք, այլեւ իրենց մայրերը:
Գագիկ Մկրտչյանը, Լիդիա Գրիգորյանը եւ Նարեկ Քթոյանը` Միլենա Ոսկանյանի եւ Արմեն Շավերդյանի հարսանիքին
Արմենի համար իսկական անակնկալ է եղել հարսի պարը, որը պարուհին կատարել է «Թամամ աշխարհ պտուտ եկա» երգի ներքո: Միլենան սիրելիի համար նաեւ երգել է Հռիփսիմե Հակոբյանի «Հարսի պար»-ը:
Առլեն Շավերդյանի ընտանիքը
Հարսանեկան ճամփորդության համար նորապսակներն ընտրել են Հունաստանի Ռոդոս կղզին:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: