×


Միհրան Ծառուկյանն` իր եւ արդեն նախկին պրոդյուսերի հարաբերությունների մասին

Միհրան Ծառուկյանն այլեւս պրոդյուսեր չունի: Նա խզել է հարաբերություններն իր արդեն նախկին պրոդյուսեր Ալեքսանդր Ստեփանյանի հետ, բայց` միայն գործնական ոլորտում. “Մենք շատ լավ ընկերներ ենք”,-BRAVO.am-ին ասել է երգիչը:

Վիկա Մարտիրոսյանը, Միհրան Ծառուկյանը եւ իր նախկին պրոդյուսերը` Ալեքսանդր Ստեփանյանը


Մեզ հետ զրույցում “Դժվար ապրուստ” սերիալում Գոռի դերակատարը շեշտել է, որ ինքն ու Ալեքսանդրը միասին շատ հաջողությունների են հասել, իսկ համագործակցությունը որոշել են դադարեցնել երկուստեք զբաղված լինելու պատճառով:

“Ոչ մի վեճ, անհամաձայնություն չի եղել: Պարզապես անձնական այլ գործերի պատճառով չէի հասցնում իր աշխատանքներով զբաղվել”,-BRAVO.am-ին տեղեկացրել է Ալեքսանդր Ստեփանյանը:

Միհրան Ծառուկյանը


Միհրան Ծառուկյանը նշել է, որ իրենց համագործակցությունը պայմանագրով ամրագրված չի եղել, բայց նաեւ չի բացառվում, որ կրկին աշխատեն միասին.“Կրկնում եմ` ես եւ Ալեքսանդրը շատ մոտ ընկերներ ենք, հիմա էլ շփվում ենք: Մենք ընտանիքներով էլ շատ մոտ ենք”:

Երգիչն այս շրջանում չի համագործակցի որեւէ պրոդյուսերի հետ, վստահ է` դրանից իր աշխատանքը չի տուժի:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW