×


Միհրան Ծառուկյան.“Հիմա փնտրում եմ այն միակին, ում հետ կցանկանամ կյանքս կապել”

Միհրան Ծառուկյանն այս օրերին զբաղված է փետրվարի 22-ին Գյումրիում կայանալիք մենահամերգի նախապատրաստական աշխատանքներով, ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, այնտեղի իր հանդիսատեսն է “հրավիրել” ելույթ ունենալու:):

Միհրան Ծառուկյանը


“Ձայնային եւ լուսային էֆեկտներով շոու է սպասվում: Հնչելու են իմ երգացանկի արդեն իսկ սիրված երգերը: Գյումրիում նախկինում ունեցել եմ համերգներ: Այնտեղի հանդիսատեսը յուրահատուկ ջերմ ու բարձրակարգ ընդունելություն է կազմակերպում արտիստի համար: Ինձ շատ հաճելի կլինի եւս մեկ անգամ հանդիպել նրանց”,-ասել է երգիչը: 

Նրա խոսքով` համերգը նվիրելու է սիրո տոներին, մենք էլ հետաքրքրվեցինք, թե  արդյոք իր հոգում էլ է սիրո տոն:).“Չէի ասի (ծիծաղում է-հեղ.): Իմ շրջապատում բոլորն ուրախ են, նվերներ են գնում եւ միմյանց մատուցում, քաղաքում տոնական եռուզեռ է: Ես էլ եմ այս ամենի մեջ, բայց առայժմ տոնն ինձ համար չէ, իսկ պատճառն այն է, որ հիմա սիրտս ազատ է: Ավելի երիտասարդ հասակում հաճախ էի սիրահարվում, իսկ հիմա փնտրում եմ այն միակին, ում հետ կցանկանամ կյանքս կապել: Կարծում եմ` արդեն ժամանակն է, որ այս տոնն ինձ էլ վերաբերի”:

Միհրան Ծառուկյանը


Հարցին, թե ինչպիսին պետք է լինի այն միակը, ով կգերի իր սիրտը, Միհրանը պատասխանել է.“Իդեալներ չունեմ, ինձ համար չկան վարսերի գույնին, հասակին եւ այլնին վերաբերող ստանդարտներ: Ոչ մեկս էլ չգիտենք, թե ում կսիրենք, ում կընտրենք, դա այնքան պատահական է լինում, որ հնարավոր չէ կանխատեսել: Նա, ում սիրում ենք, միշտ էլ գեղեցիկ է մեզ համար.  ճաշակին ընկեր չկա, այնուամենայնիվ, աղջիկը պետք է գեղեցիկ լինի, որպեսզի իրեն նկատեմ: Միանշանակ կարեւոր է նաեւ ներքին գեղեցկությունը”:

Այն աղջիկները, որոնք երգչին արդեն “ընտրել” են որպես իրենց փեսացու, շտապենք ներկայացնել նրա տեսակետը առաջին քայլն անելու վերաբերյալ:).“Կարծում եմ` ճիշտ կլինի դա թողնել տղամարդուն: Աղջիկը կարող է ընտրել եւ խորամանկորեն այնպիսի իրավիճակ ստեղծել, որ տղամարդն ընկնի իր “թակարդը”: Աղջկա` առաջին քայլն անելը տարօրինակ երեւույթ չէ, բայց անսովոր է մեր իրականությունում”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Duetro-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW