Դիանա Մալենկոյի, Սոս Ջանիբեկյանի, Միշոյի, ՀՏ Հայկոյի, Դավիթ Թովմասյանի, Մկրտիչ Արզումանյանի, Սոնա Շահգելդյանի եւ այլոց մասնակցությամբ «Հյուսիս-հարավ» ֆիլմը երեկվանից մեծ էկրաններին է: «Sharm Pictures»-ի արկածային նոր կատակերգության հիմքում չորս ընկերների հարաբերություններն են ու Սոսի եւ Դիանայի մարմնավորած կերպարների ռոմանտիկ սիրո պատմությունը:
«Հյուսիս-Հարավ» ֆիլմի պրեմիերային
Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Կարեն Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենք տարբեր ժանրերի ֆիլմեր են նկարահանում` առաջնայնությունը տալով կատակերգություններին.«Բացի դրական էներգիայից, որը փորձել ենք փոխանցել մեր հանդիսատեսին, ուրիշ մեծ ոչ մի գաղափար ֆիլմը չի կրում. պարզապես ընկերասիրություն, ջերմություն եւ երիտասարդների սիրո պատմություն է: Մեզ այնպիսի ֆիլմեր են պետք, որ կարողանանք լիցքաթափվել, ավելի ջերմ ու բարի նայել կյանքին»:
Ռեժիսոր Դավիթ Բաբախանյանն էլ հավելել է, որ հումորային տեսարաններում բավական կոռեկտ են եղել, առողջ քննադատությունից էլ չեն վախենում.«Մեր ֆիլմում չկար ծաղր, որը կվիրավորի ինչ-որ մեկին, բայց եթե դրան վախով վերաբերվես, պետք է ոչ մի թեմայով հումոր չանես։)»։
Մկրտիչ Արզումանյանը
Անդրադառնալով գլխավոր դերակատարների ընտրությանը` ռեժիսորը նշել է, որ ֆիլմում պրոֆեսիոնալ դերասաններ քիչ կան, սակայն մյուսներն էլ ոլորտում ընդունելի եւ շնորհալի դեմքեր են: Պրեմիերային ներկա չէր «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Lost and found in Armenia» ֆիլմերից հայտնի ամերիկաբնակ դերասան Դավիթ Թովմասյանը, ով Հայաստան էր եկել հատուկ «Հյուսիս-հարավ»-ում նկարահանվելու համար, իսկ աշխատանքներն ավարտելուց հետո կրկին վերադարձել է Միացյալ Նահանգներ:
Հարցին, թե ինչպես ստացվեց նախկին մտերիմ ընկերներ Միշոյի եւ ՀՏ Հայկոյի համագործակցությունը, Միշոն կատակով պատասխանել է, թե ինքը դեմ է եղել նրա հետ խաղալուն եւ նույնիսկ արդեն փոշմանել է: Ռեժիսոր Դավիթ Բաբախանյանն էլ, լրացնելով նրան, ասել է, որ իրականում հենց Միշոն է առաջարկել ընկերներից մեկի դերը վստահել Հայկոյին:):
Միշոն` կնոջ հետ, Ռուբեն Ջաղինյանը եւ Դիանա Մալենկոն
Պրոդյուսեր Արման Միտոյանը, խոսելով բյուջեի մասին, նշել է, որ ֆիլմի վրա «ծախսել են այնքան գումար, որքան պետք էր, այսինքն` շատ», ապա հավելել է, որ ֆիլմի բյուջեն կազմել է 400 հազար դոլար:
Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: