Հայկական հիփ-հոփի սիրահարները երեկ հավաքվել էին “Kami” ակումբում` մասնակցելու “3.33”-ի սեպտեմբերմեկյան “Ներկա-բացակա”-ին :):
A.Chilla-ն, Ֆելիքս Խաչատրյանը եւ Արամոն որդու հետ
Ֆելիքս Խաչատրյանի ու A. Chilla-ի կազմակերպած առաջին դասաժամին ներկա են եղել Միշոն, Դելոն, DJ Vakcina-ն, Էնջլը, “Մեծ Հայք” խմբից Նարեկը, անգամ Ուկրաինայից ժամանած Արսեն Մելիքսեթյանը` Յոժը, Գերմանիայից ժամանած Ավոն հայրիկի` Արամոյի հետ եւ ուրիշներ:
Միշոն, Սերժոն եւ Յոժը
Հյուրերը լավ ժամանակ են անցկացրել օրվա “դասղեկների” կենդանի կատարումների ներքո` միեւնույն ժամանակ օգտվելով դպրոցական բուֆետին բնորոշ` սմբուկի խավիարով եւ երշիկով բուտերբրոտներով հյուրասիրությունից :):
"3.33"-ի կազմակերպած սեպտեմբերմեկյան "Ներկա-բացակա"-ին
“3.33”-ի առաջին դասաժամի ավարտից հետո ակումբում մնացել է երկարօրյա խումբը, որի դաստիարակի պաշտոնն էլ ստանձնել էր Սերժոն:): “Հուսով եմ` “3.33”-ը նման միջոցառումներ հաճախ կկազմակերպի, քանի որ մարդիկ իսկապես ունեն դրանց պահանջը”,-BRAVO.am-ին ասել դիջեյը:
A.Chilla-ն
Իսկ A. Chilla-ն, ումից էլ հիմնականում կախված է “3.33”-ի համերգների հաճախականությունը, մեզ հետ զրույցում նշել է, որ այս անգամ իր` Հայաստան այցելությունը երկարատեւ է.“Այս ընթացքում կփորձենք այնպես անել, որ նախագիծն ավելի աճի ու զարգանա”:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: