Սերժոն արդեն 6 օր է` 29 տարեկան է:). դիջեյը հունիսի 6-ին մտերիմների ու ընկերների հետ “Kami” ակումբում նշել է ծննդյան տարեդարձը, որի ընթացքում արված լուսանկարներում էլ կգտնեք հյուրերից Արամ MP3-ին, Վաչեին, Յանա Դանիելյանին եւ Սուրեն Փահլեւանյանին, Աննա Գրիգորյանին, Միշոյին եւ Սոնային, Դելոյին կնոջ հետ եւ ուրիշների:
Դիջեյ Սերժոն դարձել է 29 տարեկան
“Այս անգամ որոշել էի ծնունդս փակ ֆորմատով անցկացնել”, - BRAVO.am-ի հետ զրույցում ասել է հոբելյարը ու հավելել, որ ակումբում այդ օրը շատ ուրախ ու անմիջական մթնոլորտ է տիրել.“Բոլորս մեկ մարդու պես մինչեւ ուշ պարել ու ուրախացել ենք”:
Յանա Դանիելյանը եւ Սուրեն Փահլեւանյանը` դիջեյ Սերժոյի ծննդյան տարեդարձին
Սերժոյի ծննդյան տարեդարձին ներկա են եղել Սիրիայից ժամանած դիջեյ Gary-ն, ինչպես նաեւ դիջեյներ Kret-ն ու Evans Deep-ը, որոնք իրենց հնչեցրած ռիթմերով պարեցրել են ներկաներին.“Ես էլ եմ նվագել ու սեթի ժամանակ մի քանի պրեմիերա հնչեցրել` հյուրերիս տեղյակ չպահելով, որ դրանք իմն են. նրանց ռեակցիան էի ստուգում, արդյունքից գոհ եմ:)”,-ասել է դիջեյը:
Դիջեյ Սերժոյի ծննդյան տարեդարձին
Խոսելով նվերների մասին` նա նշել է, որ դրանք այնքան շատ են, որ չի կարողանում հիշել, թե դրանցից որն ով է նվիրել.“Ամենատարբեր շնորհավորանքներ ու նվերներ եմ ստացել նաեւ երկրպագուներիցս, դրանց որոշ մասն անգամ անանուն կերպով են ինձ փոխանցվել”:
Սերժոն նաեւ հետեւյալն է ասել.“Ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել իմ ընկերներին, երկրպագուներին, ինչպես նաեւ “Kami” ակումբի անձնակազմին նման ուշադրության ու վերաբերմունքի համար”:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` clubbing.am-ի եւ Սերժոյի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: