×


Միսթր X-ը եւ Սվետլանա Բոսնոյանը պատրաստվում են օրինականացնել հարաբերությունները :)

Արթուր Հակոբյանը, նույն ինքը` Միսթր X-ը, հոկտեմբերի 5-ին անմոռանալի է դարձրել սիրելիի` Սվետլանա Բոսնոյանի ծննդյան 24-րդ տարեդարձը:): Այս մասին BRAVO.am-ին հայտնել է ամերիկաբնակ հաղորդավարուհի-երգահանը` պատմելով երգչի մատուցած անակնկալի մասին:

Սվետլանա Բոսնոյանը


“Հայ իրականությունում անձնական կյանքը շատ դժվար է գաղտնի պահել: Արթուրի ներկայությունն իմ կյանքում ամեն օրս անակնկալներով լի է դարձնում, իսկ հոբելյանս նշանավորվեց օվկիանոսի ափին նրա` ինձ նվիրված համերգով, որին ներկա էին միայն մեր մտերիմները: Ես բոլորովին անտեղյակ էի, կարծում էի` գնում ենք պարզապես ընթրելու: Հրաշալի նշեցինք”,-ասել է նա:

Սվետլանայի խոսքով` միշտ սիրով եւ ուրախությամբ է դիմավորում իր կյանքի հաջորդ տարին.“Այն ինձ ամեն անգամ դրական նոր փոփոխություն է բերում: Ծննդյանս օրն ինձ համար իրական տոն են դարձնում հարազատներս եւ մտերիմներս: Այնպես է ստացվել, որ ամեն տարի տարբեր ձեւով եմ նշել, բոլորի հետ կապված ջերմ հիշողություններ ունեմ: 23-ամյակս սկսվեց կեսգիշերին աստղազարդ երկնքի տակ` շամպայնի բաժակների զրնգոցով: Առավոտյան արդեն ուղիղ եթերում ստացա բազմաթիվ շնորհավորանքներ, իսկ երեկոն էլ ավարտվեց հրավառությամբ”:

Սվետլանա Բոսնոյանը եւ Արթուր Հակոբյանը


Անդրադառնալով աշխատանքային նորություններին` հաղորդավարուհի-երգահանը նշել է, որ ունի նոր նախագծեր.“Ստացել եմ առաջարկ “Հորիզոն TV”-ից եւ այժմ բացի “Crossroads” –ից, որն արդեն 2 տարի եթերում է, վարում եմ “Mclub”  երաժշտական հաղորդումը: Մեկ այլ նորություն եմ նախապատրաստում այս տարվա ավարտին: Ծրագրեր կան հանդես գալ որպես պրոդյուսեր մանկական հեռուստանախագծում, որի մասին շուտով բոլորը կիմանան: Այս պահին երկու նոր ձայնասկավառակի աշխատանքային գործընթացի մեջ եմ. մեկն Արթուրին է, մյուսը` Նորոյինը: Այդ ալբոմներում տեղ կգտնեն իմ հեղինակած մի շարք երգեր”:

Ի դեպ, Սվետլանա Բոսնոյանը մեզ հետ զրույցում նշել է, որ ինքն ու Արթուր Հակոբյանը պատրաստվում են օրինականացնել հարաբերությունները, սակայն այս մասին առայժմ չի ցանկանում մանրամասներ հաղորդել:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սվետլանա Բոսնոյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW