Մեկ տարի առաջ BRAVO.am-ը պատմեց Միսթր X-ի “Գուցե” տեսահոլովակի մասին: Այնուհետեւ երգչի կյանքում մի շարք փոփոխություններ եղան. նա բնակություն հաստատեց Միացյալ Նահանգներում եւ այնտեղ է շարունակում իր ստեղծագործական գործունեությունը:
Սվետլանա Բոսնոյանը եւ Միսթը X-ը
Վերջին շրջանում էլ լուրեր են տարածվել, որ Արթուր Հակոբյանը հանդիպում է գլենդեյլաբնակ երգահան, “Խաչմերուկ” հեռուստածրագրի հաղորդավարուհի Սվետլանա Բոսնոյանի հետ: Նրանց հաճախ են միասին տեսնում հանրային վայրերում, Նորոյի` սեպտեմբերին տեղի ունեցած ձայնասկավառակի շնորհանդեսին եւս ներկայացել են իրար հետ:
Սվետլանա Բոսնոյանը
Հավանական սիրավեպի մասին խոսակցությունների իսկությունը ճշտելու նպատակով BRAVO.am-ը կապվել է Միսթր X-ի հետ` ստանալով հետեւյալ պատասխանը. “Առայժմ մեկնաբանություն չեմ տա, բայց լուրերը ճշմարտացի են”,-ասել է նա` վստահեցնելով, որ հետագայում մեր կայքին առավել մանրամասն կպատմի ամենի մասին:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արթուր Հակոբյանի եւ Սվետլանա Բոսնոյանի անձնական արխիվներից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: