×


“Միսս տիեզերք 2012” տիտղոսին արժանացել է ամերիկուհի Օլիվիան

Դեկտեմբերի 19-ին Լաս Վեգասում կայացել է “Միսս տիեզերք 2012” գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը, որի ընթացքում էլ հայտարարվել է տիեզերքի ամենագեղեցիկ աղջկա անունը:): Այսպիսով, “Միսս տիեզերք 2012” տիտղոսին արժանացել է “Միսս ԱՄՆ” գեղեցկության մրցույթի հաղթող Օլիվիա Կալպոն:

“Միսս տիեզերք 2012” Օլիվիա Կալպոն


Ավանդույթի համաձայն, մրցույթի հաղթողը թագադրվել է նախորդ “Միսս տիեզերք” տիտղոսակիր Լեյլա Լոպեսի կողմից, որը ներկայացրել է Անգոլան: Այս տարի երկրորդ հորիզոնականում Ֆիլիպինները ներկայացնող գեղեցկուհի Ժանին Թուգոնոնն է, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Վենեսուելայի ներկայացուցչուհի Իռեն Սոֆիա Էսեր Կվինտերոն:

“Միսս տիեզերք 2012” Օլիվիա Կալպոն


Օլիվիա Կալպոն Միացյալ Նահանգների առաջին ներկայացուցիչն է, որ հաղթող է ճանաչվել այս մրցույթում` սկսած 1997 թվականից, երբ “Միսս տիեզերք” տիտղոսին էր արժանացել Բրուք Լին:

“Միսս տիեզերք 2012” Օլիվիա Կալպոն


Այս տարի “Միսս տիեզերք”-ին մասնակցել է 89-ը աղջիկ: Կանոնների համաձայն, գեղեցկության այս մրցույթի մասնակիցները պետք է լինեն 18-ից 27 տարեկան, չամուսնացած եւ դեռեւս չմայրացած:):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Lenta.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW