Օրեր առաջ Հայաստանում լույս աշխարհ է եկել երկու փոքրիկ` Ռաֆայելը, որը ծնվել է առանց ձեռքերի եւ մեկ ոտքի, եւ Ժասմինան, որն ունի Պիեր Ռոբինի սինդրոմ` ծնոտի թերզարգացման թեթեւ խնդիր: Նորածինները ֆիզիկական խնդիրների պատճառով ծննդատանը լքվել են ծնողների կողմից, նրանց պետք է տեղափոխեն մանկատուն:
Մկրտիչ Արզումանյանը
Սոցիալական ցանցերում փոքրիկների նկատմամբ չեն կարողացել անտարբեր մնալ երիտասարդ մի քանի մայրիկ եւ ստեղծել են “Բարի մամա” կամավորների խումբը: Նրանց ջանքերով երեխաներին փոխանցվել են անհրաժեշտ հագուստ եւ խնամքի պարագաներ: Այժմ խմբի հիմնական նպատակն է նորածինների համար սիրող ու հոգատար ընտանիքներ գտնելը, ինչի համար էլ նախաձեռնել են բարեգործական ֆլեշմոբ-ակցիա:
Շուշաննա Թովմասյանը
“Need Mommy”, “Need Family”, “Need Love” գրությամբ շապիկներով լուսանկարահանմանը մասնակցել են մի շարք երգիչներ, դերասաններ, հաղորդավարներ, որոնց թվում` Մկրտիչ Արզումանյանը, Սոնա Շահգելդյանը, Արման Մարգարյանը, Ելենա Բորիսենկոն, Արմեն Պետրոսյանը, Շուշաննա Թովմասյանը, Լուսինե Բադալյանը, Ժակը, Արաքսյա Մելիքյանն ու Անդրանիկ Զաքարյանն` իրենց երեխաների հետ, Լիդուշիկը, Դալիթան, Գրիգոր Դանիելյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ալինա Ենգոյանը եւ ուրիշներ: Նրանք լուսանկարվել են հատուկ պաստառի մոտ` կոչ անելով որդեգրել Ժասմինային եւ Ռաֆայելին:
Արաքսյա Մելիքյանն ու Անդրանիկ Զաքարյանն` իրենց երեխաների հետ
“Բարի մամա” կազմակերպության PR-համակարգող Մարինա Ադուլյանը, որը երկու երեխայի մայր է, BRAVO.am-ին ասել է, որ հայտնի մարդկանց միջոցով փորձել են հանրության ուշադրությունը գրավել այս կարեւորագույն խնդրին.“Չկարողանալով կամ չցանկանալով պահել իրենց լույս աշխարհ բերած առողջական խնդիրներով երեխաներին` ծնողները հրաժարվում են նրանցից: Հիմա շատ ենք ուզում հոգատար ընտանիքներ գտնել, փոքրիկներն իսկապես ունեն մայրական սիրո կարիք: Ուզում ենք շնորհակալություն հայտնել “Individuum Casting Production”-ին, “Tosp” ընկերությանը, “Albedo Graphics Design studiօ”-ին եւ Ռոզա Ավջյանին ակցիային աջակցելու համար”:
Նշենք, որ պաշտոնական ֆոտոշարքը պատրաստ կլինի շուտով:
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Մարինա Ադուլյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: