×


Մովսեսի եւ Աննայի սիրո պատմությունն ու մինի-հարսանիքը :)

Մովսես Երեմյանի` օրերս տեղի ունեցած նշանադրության մասին BRAVO.am-ը պատմել է:  Զույգը մեզ է վստահել իր սիրո պատմության մանրամասները, նաեւ տրամադրել է նշանադրության լուսանկարները, որոնք էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

Աննան եւ Մովսեսը


Մովսեսի ու Աննայի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2 տարի առաջ ամռանը` Հայաստանում.«Շատ լավ եմ հիշում այդ օրը. ես` ընկերոջս, իսկ նա ընկերուհու  կողմից հրավիրված էինք ծնունդի: Աննային տեսա ու հասկացա, որ սեր է առաջին հայացքից»,-պատմել է նա:

Շանթի «Ուրիշի հոգին» սերիալի դերասանի խոսքով` Միացյալ Նահանգներում բնակվող սիրելին առաջին հանդիպումից հետո երեք ամիս մնացել է հայրենիքում. «Այդ շրջանում կարողացանք շփվել, ու մեր հարաբերությունները զարգացան: Հետո նա կրկին մեկնեց, Նոր տարուն վերադարձավ, կրկին մեկնեց, սակայն միշտ կապի մեջ էինք»:

Մովսես Երեմյանի նշանադրությանը


Հեռավորությունը, պարզվում է, դժվարություններ է ստեղծել զույգի համար.«Միշտ հեռախոսով ենք շփվել, քանի որ չեմ սիրում «Skype»-ով խոսել: Մշտապես խնդիր էր առաջանում ժամային տարբերության, տրամադրության պատճառով: Մի խոսքով` շատ դժվար շրջան էր, բազմաթիվ խնդիրներ ենք միասին հաղթահարել. ամեն ինչ այդքան հեշտ չի եղել»:

Մովսեսը BRAVO.am-ին անկեղծորեն պատմել է, որ սիրելիի հետ ընկերության շրջանում նույնիսկ մեկ ամսով բաժանվել են.«Հստակ պատճառ չկար… Երեւի հեռավորությունը, տրամադրությունը, ասպարեզը, գուցե նաեւ խանդն էր պատճառը»:

Զույգն այսօր արդեն պլանավորում է համատեղ կյանքը.«Մինչ Աննայի Հայաստանը գալը, որոշեցինք նշանադրության օրը, նա եկավ, ու մոտ քսան օրվա ընթացքում կարողացանք միասին կազմակերպել այն արարողությունը, որը ցանկանում էինք ունենալ: Շատ ուրախ եմ, որ կարճ ժամանակահատվածում մեր ծնողները եւս մտերմացան, ինչի շնորհիվ էլ առանց կաշկանդվելու, լավ ու ուրախ նշեցինք»:

Մովսես Երեմյանի նշանադրությանը


Մովսեսի եւ Աննայի մինի-հարսանիքին ներկա է եղել մոտ 135 հոգի` հարազատները, ընկերներն ու մտերիմ մարդիկ.«Հավատս չէր գալիս, որ նշանվում ենք, բայց մի քանի օր անց արդեն գիտակցում եմ, որ նա այստեղ է, այլեւս չի մեկնելու, ամեն ինչ լուրջ է ու տանում է ընտանիք կազմելուն»,-ասել է նա` պատմելով, որ նշանդրեքին հյուրերին ողջունել են իրենց համատեղ պարով:

Զույգի սպասվելիք հարսանիքի քավորը պարող, դերասան Արամ Մանուկյանն է լինելու: Ի դեպ, Մովսեսն ու Աննան մինչ նշանադրությունը հատուկ ֆոտոշարք են անցել, եւ լուսանկարները ռետրո ոճով փակցված են եղել ռեստորանում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մովսես Երեմյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW