×


Մովսես Երեմյանը եւ Տիգրան Մնացականյանը

Մովսես Երեմյանը՝ հատուկ ջոկատայի՞ն

«Վերջին գործարք»` այսպես է կոչվում «Արեմնիա» հեռուստաընկերության նոր՝ 25 մասից բաղկացած սերիալը, որն էկրաններին կլինի հաջորդ տարվա սկզբին: Ռեժիսոր Դավիթ Զոհրաբյանի բազմասերիանոց ֆիլմում նկարահանվել է նաեւ «Նռան հատիկ» սերիալում գլխավոր հերոսին մարմնավորող Մովսես Երեմյանը:

«Առաջարկն անմիջապես ընդունեցի, քանի որ կերպարը շատ հետաքրքրեց: Մարմնավորում եմ նոր աշխատանքի անցած հատուկ ջոկատայինի: Դրական է հերոսս: Նման կերպար նախկինում չեմ մարմնավորել»,- BRAVO.am-ին ասել է դերասանը եւ հավելել, որ նկարահանումներն արդեն ավարտվել են:

«Վերջին գործարք» սերիալի նկարահանումներին


 Մովսեսի խոսքով՝ վերջին շրջանում աշխատանքային շատ խիտ գրաֆիկ է ունեցել: Ամբողջ օրն անց է կացրել նկարահանումների հրապարակումներում՝ խաղալով միաժամանակ 2 սերիալում:

Նա պատմել է նաեւ, որ մինչ նկարահանումները խաղընկերների հետ հատուկ նախապատրաստական դասընթացների են մասնակցել՝ սովորել կրակել եւ գործել ինչպես հատուկ ջոկատայինները:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մովսես Երեմյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport