×


Մովսես Երեմյանին «բռնացրել են» ուրիշի հետ

BRAVO.am-ի էլեկտրոնային հասցեին «պապարացիական» լուսանկարներ են ուղարկել, որտեղ Մովսես Երեմյանն անծանոթ մի աղջկա ընկերակցությամբ է: Նամակում պնդում են, որ դերասանը սիրավեպ ունի լուսանկարների աղջկա` Անիտա Հարությունյանի հետ, որն իբրեւ թե դերասանուհի է եւ վերջերս է եկել Մոսկվայից:

Մովսես Երեմյանը եւ Անիտա Հարությունյանը


Լուսանկարների եւ նամակի մասին նախ հայտնել ենք Մովսեսին` ստանալով հետեւյալ արձագանքը.«Չգիտե՞ք, որ ես ամուսնացած եմ. այդ մասին ամբողջ ազգը գիտի: Անկախ ամեն ինչից, այս կյանքը շատ եմ սիրում, կրակը չընկանք»,-ասել է նա ու անջատել հեռախոսը:

Մովսես Երեմյանը եւ Անիտա Հարությունյանը


Մենք փորձեցինք զրուցել նաեւ նորահայտ դերասանուհու հետ.«Այս գեղեցիկ կյանքում ես կարող եմ հարաբերություններ ունենալ ում հետ կցանկանամ»,-նշել է Անիտան, իսկ մեր դիտարկմանը, թե արդյոք տեղյակ է, որ Մովսեսն ընտանիք ունի, ասել է.«Էլ ոչ մի հարցի չեմ կարող պատասխանել, շնորհակալություն»:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW