Մովսես Երեմյանը եւ Աննան վայելում են ամուսնական կյանքի առաջին օրերը: Դերասանի եւ պարուհու պսակադրությունը տեղի է ունեցել Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Արարողությունը բացառիկ կարգով լուսանկարել է BRAVO.am-ը:
Հարսն ու փեսան Աստծո խորանի առջեւ միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել, փոխանակվել են ամուսնական մատանիներով, որից հետո էլ ընդունել են ներկա հարազատների ու ընկերների շնորհավորանքները:
Նորապսակների քավորի պարտականությունները ստանձնել է պարող, դերասան Արամ Մանուկյանը: Հարսանեկան խնջույքը տեղի է ունեցել ռեստորանային համալիրներից մեկում, որի մանրամասները եւ ֆոտոշարքը կներկայացնենք առաջիկայում:
BRAVO.am-ը շնորհավորում է Մովսեսին եւ Աննային` մաղթելով ամուր ընտանիք, հարատեւ սեր եւ երջանկություն:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: