×


Մովսես Երեմյանի մեղրամիսը Թաիլանդում եւ հարսանեկան նոր լուսանկարները

Մովսես Երեմյանի եւ Աննայի` Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պսակադրության մասին պատմել ենք: Դերասանն ու պարուհին հարսանեկան ճամփորդության համար ընտրել էին Թաիլանդը, որտեղ հանգստի ընթացքում արված լուսանկարը, ինչպես նաեւ խնջույքից բացառիկ կադրեր ներկայացնում ենք ստորեւ:  

Մովսես Երեմյանը եւ Աննան` Թայլանդում


Ռեստորանում բոլոր հյուրերին ողջունել են միմերն ու վարդ նվիրել: 300-ից ավելի հրավիրյալների թվում են եղել ոչ միայն զույգի մտերիմներն ու հարազատները, այլեւ Մովսեսի գործընկերները` Սոֆյա Պողոսյանը, Սաթենիկ Հազարյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, Դավիթ Աղաջանյանը, Կարեն Ասլանյանը, Նարեկ Մակարյանը, Արաքս Կետիկյանը եւ այլք:

Մովսես Երեմյանի եւ Աննայի հարսանիքին


Նորապսակները միմյանց անակնկալներ են մատուցել. Մովսեսը հատուկ իրենց համար գրված երգ է կատարել, Աննան էլ նրան հատուկ բեմադրված պարով է ողջունել: Հարսի ծաղկեփունջը եւ փեսայի կոստյումին ամրացված ծաղիկը գտել են իրենց հասցեատերերին, բոլոր չամուսնացածներն էլ ստացել են թագի տեսքով տարոսիկներ:

Մովսես Երեմյանի եւ Աննայի հարսանիքին


Երեկոյի ընթացքում իրենց կատարումներով նորապսակներին շնորհավորել են Գեւորգ Մարտիրոսյանը, Նարեկ Մակարյանը եւ այլք: Պրեմիերայով է հանդես եկել դհոլահար Էֆոն` երաժշտական համարը նվիրելով հարսին եւ փեսային: 

BRAVO.am
Լուսանկարները` զույգի արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW