×


Մովսես Երեմյանը՝ կնոջ հետ

Մովսես Երեմյանն առաջին անգամ խոսում է կնոջ հղիության լուրերի մասին

Մովսես Երեմյանն ու կինը՝ Աննա Սիմոնյանը, այս շրջանում նկարահանվում են «Նռան հատիկ» սերիալում: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանը խոսել է կնոջ խաղի, համատեղ աշխատանքի եւ հայր դառնալու լուրերի մասին:

Մինչ այս ո՛չ Աննան, եւ ո՛չ էլ Մովսեսը չեն հերքել կամ հաստատել բալիկի սպասելու լուրը, որը վերջին շրջանում բուռն քննարկվում է: Սակայն մեզ հետ բացառիկ զրույցում դերասանն առաջին անգամ պատմել է իսկությունը.«Կինս երեխայի չի սպասում, որքան էլ որ ֆիլմում, ըստ սյուժեի, ցուցադրվում է, որ նա հղի է»:

Մովսես Երեմյանը՝ կնոջ հետ


Մովսեսը նշել է, որ ծնողներ դառնալու ցանկությունը մեծ է, սակայն ամեն բան Աստծո հույսին են թողել: Զույգի համար էական չէ նաեւ առաջնեկի սեռը:

Անդրադառնալով կնոջ դեբյուտային դերին՝ նա ասել է.«Երբ առաջարկ ստացանք, դեմ չեղա Աննայի նկարահանվելուն, քանի որ նրա հիմնական տեսարաններն ինձ հետ են: Կարելի է ասել՝ հիմնական պատճառը դա էր, որ համաձայնեցի: Աննա էլ սիրում է հնարավորինս իմ կողքին լինել: Այս դեպքում ե՛ւ տանն ենք միասին, ե՛ւ նկարահանման հրապարակում: Նրա խաղն ինձ գոհացնում է, համոզված եմ, որ ընթացքում ավելի լավ կլինի»:

Մովսես Երեմյանը՝ կնոջ հետ


Ամենօրյա նկարահանումները չեն խանգարում զույգին դասավանդել պարի ստուդիայում, ինչպես նաեւ միասին կազմակերպել ժամանցը.«Ամեն ինչ էլ հասցնում ենք: Փորձում ենք այնպես անել, որ ձանձրալի չլինի»,-ասել է նա եւ ավելացրել.«Կարծում եմ՝ մեր սերիալային զույգը սիրվել է: Առայժմ բացասական կարծիքներ չենք լսել: Ճիշտ է՝ իմ մարմնավորած կերպարը դեռ չի կողմնորոշվել՝ սիրում է Աննայի հերոսուհուն, թե՝ ոչ, բայց իրական կյանքում իմ որոշումը հստակ է:)»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին