×


Մովսես Երեմյան.“2015-ն ինձ համար սկսվեց անսպասելի եւ ոչ ցանկալի իրադարձությամբ”

Մովսես Երեմյանը Ամանորը դիմավորել է բարձր տրամադրությամբ, սակայն ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, տոնական օրերն իրենց բնույթով առանձնահատուկ չեն եղել.“Ուրախացել եմ հարազատներիս եւ ընկերներիս հետ այնպես, ինչպես ուրբաթ եւ շաբաթ օրերին, երբ տոն եմ կազմակերպում”:

Մովսես Երեմյանը


Խոսելով նախորդ տարվա մասին` նա հետեւյալն է ասել.“Անձնական կյանքում ամեն ինչ կարգին էր, իսկ գործնական առումով բավական զբաղված էի մինչեւ տարեվերջ: Նկարահանվեցի “Խաղ իմ կանոններով” գեղարվեստական ֆիլմում եւ “ԱԻՆ 911”, “Ամնեզիա” սերիալներում”:

2015 թվականի համար Մովսեսը նախընտրում է կանխատեսումներ չանել.“Տեսնենք` ինչպիսին կլինի: Այն ինձ համար սկսվեց անսպասելի եւ ոչ ցանկալի իրադարձությամբ, որը, կարծում եմ, ժամանակավոր է: Գուցե ավելի ուշ խոսեմ այդ մասին”:

Մովսես Երեմյանը` պարուսույց Մարիաննա Մամյանի եւ "Կաստանիետ" խմբի մյուս պարողների հետ


Նա “Կաստանիետ” խմբի պարուսույց Մարիաննա Մամյանից առաջարկ է ստացել պարուհի Թամարա Հովսեփյանի հետ Հայաստանը ներկայացնել Միացյալ Նահանգներում փետրվարին կայանալիք “Proem” պարային մրցույթին.“Վերջին շրջանում հեռացել էի պարարվեստից, հիմա ցանկություն ունեմ ուժերս կենտրոնացնել այս բնագավառում, բայց չեմ հրաժարվի հանդես գալ նաեւ հետաքրքիր հեռուստատեսային նախագծերում կամ ֆիլմերում: Իսկ ինչ վերաբերում է մոդելային գործունեությանը, կարող եմ ասել` ապրելով Հայաստանում, այդ ոլորտին հրաժեշտ եմ տվել”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արտյոմ Բորանյանի եւ Մովսես Երեմյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW