×


Մրայա Քերին կրկին ամուսնացե՞լ է

Մրայա Քերին եւ Նիք Քենոնն արդեն չորս տարի է՝ միասին են ապրում: Զույգը  պաշտոնապես ամուսնացած է, Մորոկան եւ Մոնրո  անուններով երկվորյակներ ունի: Հավանաբար, “սերն ամուսնությունների թիվ չի հարցնում’’ սկզբունքով առաջնորդվելով՝ աստղային զույգը որոշել է կրկին ամուսնանալ:):

"Եթե դուք էլ Մրայա Քերիի ամուսինը լինեիք, կուզեիք մշտապես ամուսնանալ իր հետ". Նիք Քենոն


Այս անգամ հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել սիրո մայրաքաղաքում: Ապրիլի 27-ին Փարիզի հյուրանոցներից մեկում զույգը կրկին պսակադրվել է: Հարսանյաց հանդեսին բացի Մորոկանից եւ Մոնրոյից ներկա են եղել լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնց հետ նորապսակները ակտիվորեն շփվել են:): Երջանիկ Մրայան ու Նիքը, իհարկե, լուսանկարվել են նաեւ Էյֆելյան աշտարակի ֆոնին:

"Ամեն տարի ամուսնանալու ենք". Նիք Քենոն


Ի դեպ, հարցազրույցներից մեկում  Նիք Քենոնը հետեւյալն է նշել. “Ամեն տարի ամուսնանալու ենք: Եթե դուք էլ Մրայա Քերիի ամուսինը լինեիք, կուզեիք մշտապես ամուսնանալ իր հետ”:

Զույգն այս օրերին իր երկրորդ մեղրամիսն է վայելում: Դե ինչ, BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին` երջանիկ զույգին ցանկանալով ամուսնական նորանոր արարողություններ:):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW