BRAVO.am-ն արդեն պատմել է, որ օգոստոսի 8-ին լույս աշխարհ է եկել դերասաններ, տատուի վարպետներ Լիդիա Գրիգորյանի եւ Գագիկ Մկրտչյանի առաջնեկը: Սեպտեմբերի 17-ին էլ տեղի է ունեցել փոքրիկ Էդուարդի սուրբ մկրտությունը:
Լիդիա Գրիգորյանի եւ Գագիկ Մկրտչյանի առաջնեկի մկրտությանը
“Ես եւ ամուսինս մեծ հասակում ենք մկրտվել, բայց միշտ երազել եմ երեխայիս կնքել քառասուն օրականում: Կարծում եմ` շատ գեղեցիկ եւ խորհրդավոր է, երբ նորածնին լողացնում են ջրով լի ավազանում եւ այսպես ասած հանում քառասունքից”-մեզ հետ զրույցում պատմել է Լիդիան:
Նորաթուխ մայրիկը նաեւ նշել է, որ հարազատների ու ընկերների հետ տոնը հրաշալի է անցել.“Մեր բալիկի մկրտությանը ներկա էին Արմեն Խանդիկյանը, դերասանուհի Գոհար Իգիթյանը, Ութմազյանները, Հրաչյա Հարությունյանը եւ Սյուզան Մարգարյանը, դերասան, ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը, Սուրեն Փահլեւանյանը եւ Յանա Դանիելյանը, ռեփեր Դավոն իր ընկերուհու` Սոնայի հետ, Ռոլանդ Գասպարյանն ու Գայանե Հովհաննիսյանը, ինչպես նաեւ վիտամինցի Տիկոն, ով չնայած ԱՄՆ-ում էր, բայց հոգով եւ սրտով մեզ հետ էր:)”:
Լիդիա Գրիգորյանը եւ Գագիկ Մկրտչյանը մկրտել են իրենց որդուն
Զույգը երեխային մկրտել է Երեւանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում.“Ես եւ Գագիկը, երբ դեռ իրար չէինք ճանաչում, նույն տարում եւ նույն քահանայի օրհնությամբ մկրտվել ենք այս եկեղեցում: Մենք էլ երեխայի դեպքում որոշեցինք ավանդույթը չխախտել: Էդուարդի խաչը եւս ժառանգաբար է փոխանցվել. դրանով մկրտվել են մայրս, հայրս, ես, հիմա էլ` տղաս”:
Լիդիա Գրիգորյանը եւ Գագիկ Մկրտչյանը մկրտել են իրենց որդուն
Ինչպես պարզեցինք, Լիդիան ու Գագոն խորհրդանիշների սիրահար են. քանի որ առաջին անգամ հանդիպել են Դրամատիկականում, հարսանիքի կնքահայր են ընտրել թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանին.“Տղայիս քավորն էլ իմ ծնունդն ընդունող բժիշկն է` Մարգարյան հիվանդանոցի բժիշկ-գինեկոլոգ Էդուարդ Բարսեղյանը, ով մեր ընտանիքին շատ հարազատ մարդ է”:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիդիա Գրիգորյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: