×


Յանա Դանիելյանը, Արեւիկ Ուդումյանը եւ ուրիշներ` Լիլիթ Մուրադյանի 22-ամյակին:)

Լիլիթ Մուրադյանը երեկ` օգոստոսի 28-ին, նշել է իր 22-ամյակը:): Երիտասարդ հաղորդավարուհին ծննդյան տարեդարձն անցկացրել է երեւանյան ակումբներից մեկում` շրջապատված տարիներ շարունակ իր կողքին գտնվող մտերիմ ընկերուհիներով:

Լիլիթ Մուրադյանը


BRAVO.am-ին հոբելյարը պատմել է, որ դեռ կեսգիշերից բազմաթիվ շնորհավորանքներ, ծաղիկներ ու նվերներ է ստացել, որոնց համար շնորհակալ է. “Իսկ ամենաթանկ ու անփոխարինելի նվերը, բնականաբար, ծնողներս են ինձ պարգեւել:)”:

Լիլիթ Մուրադյանը եւ Յանա Դանիելյանը


Մեզ հետ զրույցում հաղորդավարուհին անկեղծացել է` նշելով, որ իր կյանքի ամեն օրը ծննդյան տոն է.“Ես երջանիկ եմ, քանի որ ունեմ անփոխարինելի ընտանիք, հավատարիմ ընկերներ ու սիրելի աշխատանք. սիրում եմ կյանքն ու շնորհակալ եմ Աստծուն, որ ծնվել եմ”:

Արեւիկ Ուդումյանն ու Լիլիթ Մուրադյանը


BRAVO.am-ը շնորհավորում է Լիլիթ Մուրադյանին` մաղթելով երջանկություն ու ստեղծագործական նորանոր վերելքներ:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW