Այս անգամ BRAVO.am-ի անավարտ նախադասությունները լրացրել է Յանա Դանիելյանը: Պայմանը մեկն էր՝ մտքերն արտահայտելիս լինել հնարավորինս անկեղծ եւ խուսափել ձեւական պատասխաններից: Հաղորդավարուհին չի ավարտել միայն այն նախադասությունը, թե ինչը կարող է պատճառ դառնալ, որ բաժանվի ամուսնուց՝ Սուրեն Փահլեւանյանից:
Յանա Դանիելյանը՝ Թաիլանդում
Ես Յանա Դանիելյանն եմ, ով սիրում է կյանքն՝ իր բոլոր երանգներով, սիրում է իր ընտանիքն՝ անսահման սիրով, սիրում է իր աշխատանքն՝ անմնացորդ նվիրվածությամբ:
Երբ նայում եմ հայելու մեջ, տեսնում եմ երջանիկ մի մարդու, որը հաճույք է ստանում իր ապրած ամեն մի վայրկյանից:
Հնարավոր է` ինձ նախանձեն, քանի որ անհնարին այս կյանքում ոչինչ չկա:
Ամուսինս սիրում է իմ աշխարհայացքը, սկզբունքները, ապրելակերպը, այսինքն՝ ինձ:
Յանա Դանիելյանը՝ դստեր հետ
Սեփական փորձով կարող եմ ասել, որ տարիների ընթացքում սերը չի վերանում, չի պակասում: Ասեմ ավելին՝ այն ավելի է հասունանում, որակավորվում եւ գեղեցկանում:
Ես եւ իմ աղջիկը մեկս մյուսի արտացոլանքն ենք. եթե սխալվեմ ես, կսխալվի եւ նա, եթե բարձունքների հասնի, թեւեր կառնեմ եւ ես:
Նյարդայնանում եմ, երբ մարդիկ իրենց աշխատանքին, ընտանիքին եւ առհասարակ կյանքին նայում են մատների արանքով:
Պլաստիկ վիրահատություններին վերաբերվում եմ նորմալ. ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:
Սուրեն Փահլեւանյանը եւ Յանա Դանիելյանը՝ Թաիլանդում
Ներում եմ միշտ, մոռանում եմ դժվարությամբ, բայց այդ ամենի հետ մեկտեղ՝ հիշաչար չեմ:
Աստիճանաբար հասկանում եմ, որ կյանքը շատ կարճ է, եւ պետք է շատ բան հասցնեմ:
Պատրաստեց ՍոսԷ Բաղդասարյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Յանա Դանիելյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: