Դերասան-ամուսիններ Յուրի Իգիթխանյանն ու Անուշ Սարգսյանը տարեմուտի գիշերը ժամանցի վայրերից մեկում միասին կվարեն Ամանորի միջոցառում, իսկ հունվարի 1-ին իրենց առաջնեկի հետ կմեկնեն Ռուսաստան՝ հարազատների ու ընկերների հետ անցկացնելու տոնական օրերը։
Յուրի Իգիթխանյանի եւ Անուշ Սարգսյանի ընտանիքը
BRAVO.am-ը ներկայացնում է երջանիկ եռյակի տոնական ֆոտոշարքը, բացի այդ, Յուրի Իգիթխանյանի հետ զրուցել ենք 1,5 տարեկան որդու եւ առաջիկա պլանների մասին.«Սերգեյի երկրորդ Նոր տարին է. նա արդեն հասկանում է, թե տոնածառն ինչ է։ Լուսանկարահանման ընթացքում աշխատում էր պրոֆեսիոնալ ֆոտոմոդելի նման. լրջորեն դերի մեջ էր, լուսանկարչի առաջադրանքները հասկանում ու կատարում էր։ Մեկ ժամ անց, ինչպես յուրաքանչյուր «աստղ», պահանջեց մի փոքր հանգիստ ու սնունդ:)։ Տեսաֆոտոխցիկներ շատ է սիրում եւ, ամենակարեւորը, զգում է, երեւի թե գեներով մեզնից մի բան անցել է:)»:
Յուրի Իգիթխանյանի եւ Անուշ Սարգսյանի ընտանիքը
Ռուսական դրամատիկական թատրոնից դուրս եկած եւ իր անհատական գործունեությունը ծավալող դերասանը հայտնել է, որ այս անգամ որոշել են արձակուրդն անցկացնել իրենց հարազատ դարձած Սոչիում եւ Կրասնոդարում. «Քանի որ տղայիս Ձմեռ պապը, այսինքն՝ ես, աշխատելու եմ, իրեն չեմ այցելի, նվերները կհայտնվեն տոնածառի տակ։ Երեխան կեսգիշերին տանը կլինի, մենք ծրագիրը վարելուց հետո կվերադառնանք տուն ու միանգամից օդանավակայան կգնանք։ Տոները նախընտրում ենք նշել «խոզաբդային» քաղաքականությունից հեռու։ Հիմա երեկույթի սցենարի վրա եմ աշխատում. նախատոնական եռուզեռի ու առեւտրի մեջ չենք։ Երբ խանութ ենք մտնում գնումների, մի քիչ թարս են նայում, թե ինչու է մեր զամբյուղը քիչ լցված:)»։
Յուրի Իգիթխանյանի եւ Անուշ Սարգսյանի ընտանիքը
Հիշելով 2015-ի ընթացքում տեղի ունեցած անձնական հաջողությունները՝ Յուրին առանձնացրել է որդու մկրտությունը.«Կարեւոր էր նաեւ, որ առողջ ատամներ է հանում առանց խնդիրների, վերջապես մեզ համար ամենամեծ երջանկությունը մամա-պապա լսելն էր», - պատմել է դերասանն ու հավելել, որ հաջորդ տարի նպատակ ունի մեծ բնակարան ձեռք բերել.«Երբ քո ընտանիքն ունես, ձգտում ես ավելի լավ պայմանների ու հարմարությունների։ Բնակարանային խնդիրը լուծելով՝ կկարողանանք մեր ընտանիքի անդամների թիվը համալրել ու շատանալ»։
BRAVO.am
Լուսանկարները՝ Պարգեւ Եջուրյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: