×


Անուշ Սարգսյանը եւ Յուրի Իգիթխանյանը՝ որդիների հետ

Յուրի Իգիթխանյանի որդու մկրտությունը` Վարշամ Գեւորգյանի քավորությամբ

Դերասան-ամուսիններ Յուրի Իգիթխանյանի եւ Անուշ Սարգսյանի կրտսեր որդին՝ Միքայելը, արդեն 1 տարեկան է: Փոքրիկն իր առաջին տարեդարձին նաեւ մկրտվել է: Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցած արարողությունը լուսանկարել է BRAVO.am-ը:

«Մեկամյակի օրը փոքրիկին մկրտելը մեր ընտանիքում, կարծես, ավանդույթ է դարձել: Սերգեյին էլ իր տարեդարձի օրն ենք կնքել: Կնքահայրնն էլ չի փոխվել. Վարշամը մեր ընտանիքի քավորն է, ինչի համար շատ ուրախ են»,- մեզ հետ զրույցում ասել է Անուշը:

Վարշամ Գեւորգյանը եւ Յուրի Իգիթխանյանը՝ փոքրիկ Միքայելի հետ


Նախապատրաստական հարցերում դերասանուհուն օգնել է փոքրիկի կնքամայրը՝ դերասան Վարշամ Գեւորգյանի կինը՝ Շաղիկը.«Ամեն մանրուք հաշվի ենք առել, փորձել ենք հեքիաթային խնջույք կազմակերպել: Սկսած հագուստից, վերջացրած տորթով՝ մեր ընտրությունն է: Երեխաս կնունքի համար նախատեսված հատուկ շապիկ էր հագել: Ճիշտ է՝ նա հիմա չի հասկանում, բայց վստահ եմ՝ տարիներ անց նայելու է լուսանկարներն ու իրեն շատ երջանիկ է զգալու»:

Ծնողները շատ երկար են մտածել՝ ինչ նվեր գնել Միքայելին.«Այդպես էլ ընդհանուր հայտարարի չգալով՝ խաղալիքներ գնեցինք նրա համար:)»,- նշել է Անուշը:
 

Յուրի Իգիթխանյանի որդու մկրտությանը


Ի դեպ, հոկտեմբերի 10-ին լրացել է նաեւ Յուրիի եւ Անուշի ամուսնության 4-ամյակը. «Մենք ամեն տարի նշում ենք մեր ընտանիքի ծննդյան օրը: Այս տարի էլ կեսգիշերին միմյանց շնորհավորեցինք եւ փոխանակվեցինք անակնկալ նվերներով»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport