Անդրեն հուլիսի 8-ին դարձել է 34 տարեկան: BRAVO.am-ը վերջերս երգչից հետաքրքրվել էր, թե ինչ նվեր է ցանկանում ստանալ ծննդյան տարեդարձի առթիվ:), նրա պատասխանը կարդացեք այստեղ: Այս անգամ հոբելյարին զանգահարել էինք` շնորհավորելու եւ տեղեկանալու, թե ինչ տրամադրությամբ է անցկացրել իր համար տոնական օրը:
Հասմիկ Կարապետյանը, Արսեն Գրիգորյանը կնոջ հետ` Անդրեի ծննդյան տարեդարձին
-Ինչպե՞ս սկսվեց ծննդյանդ տարեդարձի օրը:
-Ֆիզիկապես շատ հոգնած լինելու պատճառով շուտ էի քնել` չսպասելով կեսգիշերին: Երբ առավոտյան արթնացա, շնորհավորանքների տեղատարափ էր ինչպես նամակների, այնպես էլ մեր տուն ուղարկված նվերների, շոկոլադների տեսքով: Անակնկալի հեղինակները երկրպագուներս էին, շատ եմ ուրախացել:
-Ի՞նչ մաղթեցին ծնողներդ եւ քույրդ այս անգամ:
-Մայրիկս ու հայրիկս ցանկացան, որ այս տարի վերջապես իրականանան բոլոր երազանքներս: Ուզում են ինձ ուրախ եւ երջանիկ տեսնել: Անուշը չկարողացավ գալ, քանի որ բալիկը դեռ փոքրիկ է, եւ թռիչքների հետ կապված դժվարություններ կան: Բայց ես օրեր առաջ իրենց մոտ էի եւ “արգելեցի”, որ անակնկալ մատուցեն: “Skype”-ի միջոցով ինձ հետ է եղել:):
Անդրեն
-Ի՞նչ միտք է “այցելել” քեզ 34-ամյակիդ օրը:):
-Օրս հիմնականում վաղ առավոտյան չի սկսում, բայց երեկ արթնացա ժամը 7:30-ին, սկսեցի պատրաստվել ուղիղ եթերին, բացի այդ, մտադրվել էի մազերս շատ կարճ կտրել, “չթողեցին”:). մայրս, հետո էլ Սոֆին հավանություն չտվեցին գաղափարիս, ես էլ զիջեցի:):
-Ծննդյանդ տարեդարձի խնջույքից պատմիր:
-Թեեւ պլանավորել էի քաղաքից դուրս անցկացնել օրս, բայց հետո ցանկացա ինձ հարազատ մարդկանց հետ նշել երեւանյան ժամանցի վայրերից մեկում: Հյուրերս 43 հոգի էին, բոլորի տրամադրույթունը, կարծես, փայլուն էր, ուրախ էին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կնոջ հետ եւ Անդրեն
-Ո՞վ ուշացավ, ո՞վ էր առաջինը եկել:
-Ամենից ճշտապահը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն էր: Նա իր տիկնոջ հետ ժամանեց նախանշված ժամանակից տասը րոպե առաջ:): Իսկ ուշացել է հյուրերիս 40 տոկոսը:
Հասմիկ Կարապետյանը
-Ի՞նչ երգեր են հնչել երեկոյի ընթացքում ու ո՞վ է ամենից շատ պարել:
-Շատ-շատ եմ սիրում պարել: Դիջեյ էինք հրավիրել, որն էլ տարբեր սեթեր է հնչեցրել: Արսեն Գրիգորյանը երգեց իր ամենագեղեցիկ հիթերը, Արսեն Սաֆարյանը, երբ պետք է փչեի տորթի մոմերը, “Քո տոնը շնորհավոր” երգը կատարեց, Էրիկը, Սոֆին էլ են ինձ երգ նվիրել:
Արսեն Սաֆարյանը եւ Անդրեն
-Ո՞ւմ կենացն է տպավորել :):
-Արսեն Գրիգորյանը, Նազենի Հովհաննիսյանը, բոլորն էլ իրենց սրտի ցանկությունն ասել են, բայց արդար եւ թափանցիկ ընտրությունների արդյունքում թամադա ընտրվեց Արսեն Սաֆարյանը: Այդ “պաշտոնում” նա իրեն հիանալի դրսեւորեց:): Շատ հետաքրքիր ժամանակ ենք անցկացրել, շփվել, ծիծաղել, հետո, իհարկե, սկսեցինք պարել:
-Եղե՞լ է ծննդյան տոն, երբ չարաշահել ես ալկոհոլը:):
-Երբեք, որովհետեւ ընդհանրապես չեմ սիրում ոգելից խմիչքներ: Միշտ ասում եմ, որ “ֆոնոգրամայով” խմող եմ:):
Էրիկը եւ Գայանե Ավետիսյանը` Անդրեի ծննդյան տարեդարձին
-Նազենի Հովհաննիսյանն ի՞նչ է նվիրել:
-Հյուրերիցս երեքը նոր էին վերադարձել Հայաստան: Նազենին Սանկտ Պետերբուրգում էր եղել եւ Էրմիտաժից ինձ շատ գեղեցիկ խաչ է բերել: Այն օրհնելուց հետո կկրեմ:
Նազենի Հովհաննիսյանը
-Որեւէ բան պակասե՞լ է տոնդ լիարժեք վայելելու համար:
-Ամեն ինչ իմ ուզածով էր: Շնորհակալ եմ նաեւ այն ընկերներիս, որոնք Հայաստանում չեն, բայց զանգահարեցին եւ շնորհավորեցին, նրանց թվում են Սիրուշոն, Լեյլա Սարիբեկյանը եւ ուրիշներ: Ամբողջ օրը հեռախոսազանգերի եմ պատասխանել, կան բազմաթիվ նամակներ, որոնց պետք է արձագանքեմ:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: