Սոչիում մայիսի 31-ին տեղի ունեցած «Տարվա երգ» մրցանակաբաշխության մասին պատմել ենք: Երաժշտական նոր նախագիծը Նազենի Հովհաննիսյանը վարել էր Գրիգոր Գասպարյանի հետ, ով նաեւ միջոցառման ռեժիսորն էր: Դերասանուհի-հաղորդավարուհին այսօր «ինստագրամյան» էջում գրառում է կատարել` նշելով, որ գերագույն հաճույքով է աշխատել իր լավ ընկերոջ հետ:
Գրիգոր Գասպարյանը եւ Նազենի Հովհաննիսյանը
«Ռեժիսորը նաեւ հաղորդավար է): Համակարգում էր ամեն ինչ. պատասխանատու, ուշադիր ու կարեւորը՝ հումորով: Գրիշ ջան, բարի վերադարձ բեմ: Այսքան տարվա բացակայությունից հետո պատկերացնում եմ հուզմունքիդ աստիճանը։ Ինձ համար նոր ու լավ դուետ դարձար, այնպես որ կհանդիպենք բեմում: Սրտանց, ջերմ ու կարոտած հանդիսատեսին էլ առանձնահատուկ շնորհակալություն»,-գրել է Նազենին:
Նազենի Հովհաննիսյանը, Գրիգոր Գասպարյանը եւ Իվետա Մուկուչյանը
BRAVO.am
Լուսանկարները` Գոհար Մուրադյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: