BRAVO.am-ը ներկայացնում է 2013 թվականի նոյեմբերին մայրացած Նազիկ Ավդալյանի որդու առաջին լուսանկարը:): 6 ամսական Վաչեի դիմագծերը հայրիկինն են, բայց մարզուհին առաջնեկին նաեւ իրեն է նմանեցնում.“Միմիկաներն ու շարժուձեւն իմն են: Խիստ ծնողներ չենք, բայց նաեւ չենք ուզում երես առնի: Այսպիսի խոսք կա` վեց ամսական երեխային տանում են հոգեբանի մոտ, ով ասում է, թե վեց ամիս ուշացրել են դաստիարակությունը”:
Նազիկ Ավդալյանը` որդու հետ
Ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհու խոսքով` որդին մի քիչ էլ մեծանա, նրան լողի դասընթացների կտանի.“Ես ու ամուսինս դեմ չենք լինի, եթե Վաչեն որոշի մարզիկ դառնալ, կաջակցենք, որ իր ընտրած ճանապարհով առաջ գնա: Լավ կլինի, եթե տարբեր մարզաձեւերով զբաղվի, բայց չեմ ցանկանա, որ պրոֆեսիոնալ ուղին ընտրի: Ամենակարեւորը, ինչ ոլորտ էլ ընտրի, թող բարձունքի հասնի եւ ազգին պիտանի մարդ դառնա”:
Մարզիկ-ամուսիններ Էրիկ Կարապետյանը եւ Նազիկ Ավդալյանը
Վերջերս մարզիկ-ամուսիններ Էրիկ Կարապետյանը եւ Նազիկ Ավդալյանն առանց երեխայի աշխատանքային գործերով եղել են Արցախում.“Դեռ մեզ հետ երկար ճանապարհ չի գալիս, բայց միասին շատ ենք զբոսնում: Առաջիկայում պլանավորում ենք Գյումրի տանել”:
Մարզիկ-ամուսիններ Էրիկ Կարապետյանը եւ Նազիկ Ավդալյանը
2009-ին ծանրամարտի աշխարհի չեմպիոն դարձած եւ երեք ոսկի մեդալ նվաճած մարզուհին մայրանալուց հետո մրցումների վերադառնալու մեծ հույս ուներ, սակայն բժիշկների հորդորներին հետեւելով, այժմ որպես մարզիչ է աշխատում.“Մարզում եմ պատանի ու երիտասարդ աղջիկների հավաքականը: Գոնե այսպես մոտ եմ լինում ծանրամարտին եւ կարոտս մի քիչ առնում եմ”:
BRAVO.am
Լուսանկարները` Նազիկ Ավդալյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: