Նազիկ Ավդալյանը սպորտային մարզումներն ու միջազգային մրցումները փոխարինել է ընտանիքով եւ մայրության բերկրանքով: BRAVO.am-ն արդեն հայտնել է, որ 2009 թվականին ծանրամարտի աշխարհի չեմպիոն դարձած եւ երեք ոսկե մեդալ նվաճած մարզուհին մայրացել է նախորդ տարվա նոյեմբերին:
Մարզիկ-ամուսիններ Նազիկ Ավդալյանն ու Էրիկ Կարապետյանը
Նա մեզ հետ զրույցում նշել է, որ իրեն լիարժեք դրսեւորում է մայրիկի կարգավիճակում. ժամանակի մեծ մասն անցկացնում է տանը` խնամելով առաջնեկին. “Նա շատ է սիրում մեր զբոսանքները, նաեւ երաժշտության սիրահար է, երբ միացնում ենք, անմիջապես ձայնի կողմն է նայում: Մարդամոտ ու շփվող երեխա է, երբ իր հետ խոսում են, ժպտում է, չի լացում:)”:
Նազիկ Ավդալյանը
Վաչեի խնամքով զբաղվում են ընտանիքի բոլոր անդամները.“Սկզբում դժվարանում էի, սկեսուրս էր օգնում, հիմա արդեն կարողանում եմ գլուխ հանել, բայց ոչ այնքան լավ, որ օգնության կարիք չզգամ: Ամուսինս էլ իմ կողքին է: Առաջին ամսում, երբ դեռ քունը կարգավորված չէր, մեզ հաճախ էր արթնացնում, բայց հիմա լավ քնում է, հանգիստ երեխա է: Երբ եղանակը տաքանա, Վաչեին կտանենք Գյումրի, բայց մեզ հետ խնջույքների դեռ մի քանի տարի չի մասնակցի:): Կարծում եմ` սխալ է, երբ փոքրիկներին տանում են աղմկոտ ու մարդաշատ վայրեր”,-նշել է Նազիկ Ավդալյանը:
Նազիկ Ավդալյանը
Այս օրերին մարզուհին ազատ ժամանակ գտնելու դեպքում հետեւում է Սոչիում տեղի ունեցող Օլիմպիադային.“Առավել հետաքրքրությամբ դիտում եմ գեղասահքի մրցումները”,-ասել է նա եւ հավելել.“Մեծ սպորտը կարոտում եմ, վերադառնալու ցանկություն ունեմ, տեսնենք` ինչպես կստացվի”:
BRAVO.am
Լուսանկարները` Նազիկ Ավդալյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: