×


Նաիրա Ասրյանը սերիալ է նկարահանում Արցախում

“Անիմուս” կինոյի եւ թատրոնի ստուդիան մասնաճյուղ է բացել Արցախում, որտեղ նկարահանում է պատանեկան սերիալ: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է ստուդիայի հիմնադիր Նաիրա Ասրյանը:

Նաիրա Ասրյանը եւ "Անիմուս" ստուդիայի սաները


5 տարի Երեւանում գործող ստուդիայի մասնաճյուղը բացելու գաղափարը նա հղացել է 2014-ի ամռանը եւ սկսել բանակցություններ վարել Ստեփանակերտի քաղաքային մշակույթի տան տնօրեն Ռաֆայել Ավանեսյանի հետ.“Քաղաքապետարանից թույլտվություն ստացանք եւ դեկտեմբերին բացեցինք ստուդիան: Թատերական խմբակում այժմ սովորում են 10-20 տարեկան աշակերտներ, բայց տարիքային սահմանափակում չկա: Հետագայում մտադիր եմ Երեւանից էլ մասնագետներ հրավիրել, իսկ հիմա մեծ մասամբ ես եմ պարապում երեխաների հետ”:

Նաիրա Ասրյանը սերիալ է նկարահանում Արցախում


Նաիրան ստուդիայի սաների մասնակցությամբ նկարահանում է “Դպրոցում” անվանմամբ սերիալը, որը, հավանաբար, փետրվարի վերջին կցուցադրվի Արցախի հանրային հեռուստաընկերությամբ. “Ներկայացնելու ենք դպրոցական կյանքն ու աշակերտների առօրյան` յուրաքանչյուր սերիան համեմելով հումորային պատմություններով: Որքան գիտեմ, Ստեփանակերտում նկարվող առաջին սերիալն է: Մեծ բյուջե չունենք. իմ ներդրումներով եմ նկարում”:

Նաիրա Ասրյանը եւ "Անիմուս" ստուդիայի սաները


BRAVO.am-ը տեղեկացրել է, որ ռեժիսորը նկարահանում է նաեւ “Թրաֆիքինգ” խաղարկային ֆիլմը.“Կան տեսարաններ, որոնք պետք է Հայաստանից դուրս նկարենք. օրինակ` կարող ենք Սեւանում նկարել, բայց ուզում եմ ծովափին իրականացնել: Հուսամ` պրեմիերան կլինի այս տարի”:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Նաիրա Ասրյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW