Նաիրա Մովսիսյանը մարտի 16-ին նշել է իր ծննդյան 24-րդ տարեդարձը, տորթի մոմերը փչելիս մեկ երազանք է պահել` մեծ ու անսահման սեր իր համար, նվերների շարքում էլ գերակշռել են ծաղիկները:
24-ամյա դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է` շատերը չեն հավատում, որ ինքն ընդամենը 24 տարեկան է:). “Երբ ասում եմ` 1988 թվականի ծնունդ եմ, զարմանում են: Առաջ մի քիչ նեղվում էի, բայց հիմա սովորական է դարձել նման արձագանքը”:
24-ամյա դերասանուհի Նաիրա Մովսիսյանը
Հոբելյարն իր ծննդյան` նախօրոք չպլանավորած երեկոն մտերիմների հետ անցկացրել է երեւանյան ռեստորաններից մեկում.“Ընկերներս տարբեր ոլորտի մարդիկ են, զույգերով հրավիրեցի, որ հավեսով պարեն, իսկ ես առանց զույգի միայնակ էի, բայց դա չէր խանգարում պարել ու վայելել երեկոն: Ընտրել էի այնպիսի վայր, որտեղ ռաբիս երաժշտություն չի հնչում:)”:
Նարիան անկեղծորեն պատմել է, որ ծննդյան օրվա իր կարմիր զգեստի կտորը գնել է վերջին պահին, շատ արագ կարել է ու երեկոյան հագել. “Մեկ օր առաջ չհասցրի պատրաստի շոր գնել, որովհետեւ իմ ժամանակն ուրիշներին նվիրեցի…Կտորը գնեցի, մինչեւ տուն հասնելս, տաքսու մեջ կարեցի:): Դեռ դպրոցական տարիքից իմ զգեստներն ինքս եմ կարում”:
“Խելառ ու գիժ բաներ փոքրուց եմ անում”. Նաիրա Մովսիսյան
“Քանի որ մարտի ծնունդ եմ, խելառ ու գիժ բաներ փոքրուց եմ անում: 5-6 տարեկան էի, քեռակինս ծննդյանս առթիվ լողազգեստ նվիրեց, ես էլ հագա ու այդ ցրտին սկսեցի ման գալ բացօթյա պատշգամբում. ինձ համար սովորական արարք էր, բայց գժի տեղ էին դրել”,-տարեդարձներից մեկն է հիշել դերասանուհին:):
Նա նախապես մտածել է ֆրանսիական մոտիվներով ծնունդ նշել, բայց մտափոխվել է. “Կարող է ընկերներս չհավանեին, չնայած` իմ օրն է, բայց նրանք էլ են գեղեցկացնում միջավայրը: Կուզեի փաբերից մեկում հանել ազատ սեղանները, դնել նստելու համար նախատեսված ավազե պարկեր, կիթառով, պանրով ու գինով հետաքրքիր երեկույթ կազմակերպել, բայց ստանդարտի մեջ ծնունդ արեցի”:
Նաիրան առանց առիթի գնացել է հարսանյաց զգեստների խանութ ու հարսի զգեստ հագել
Ի դեպ, վերջերս Նաիրա Մովսիսյանն առանց առիթի գնացել է հարսանյաց զգեստների խանութ ու հարսի զգեստ հագել. “Երբ նյարդայնանում եմ, կամ մազերիս գույնն եմ փոխում, կամ հարսի շորի խանութ եմ գնում:). թերարժեքության բարդույթով չեմ տառապում, ուղղակի ճերմակ գույնը շատ եմ սիրում: Անկեղծ ասած, եթե շատ հարսանեկան չլիներ այդ զգեստը, ծնունդիս օրը կհագնեի”:
Դերասանուհու վարսերն այժմ բաց մանուշակագույն են. “Մազերիս գույնը հաճախ եմ փոփոխում: Ինքս եմ փորձեր անում, գիտեմ` ինչ գույներ իրար խառնեմ, ինչպես ներկեմ”:
"Առանց զույգի միայնակ էի, բայց դա չէր խանգարում պարել ու վայելել երեկոն".Նաիրա Մովսիսյան
Նաիրան նկարահանվում է “Հրեշտակների դպրոցը” սերիալում եւ “Կյանքի կարուսել” ծրագրում. “Բացասական դեր եմ խաղում: Հասուն մարդիկ հաճախ ասում են` լավ աղջիկ եմ, ինչո՞ւ եմ այդ վատ դերը խաղում, իսկ երիտասարդ աղջիկները վատ հայացքով են նայում, նույնիսկ` ատում”:
Որպես հրավիրված դերասան` նա բացի սերիալներից, խաղում է մի քանի ներկայացման մեջ Սունդուկյանի անվան մայր թատրոնում, Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Նաիրա Մովսիսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: