Նաիրա Մովսիսյանն առաջին անգամ Ամանորը դիմավորել է արտերկրում: Նա իր մայրիկի հետ յոթօրյա հանգիստ է ունեցել Եգիպտոսում. “Հունվարին այնտեղ շատ տաք եղանակ է, միմյանց ասում են` շնորհավոր Նոր տարի, հետո մոռանում այդ մասին: Հայ հանգստացողները բավական շատ էին, հանդիպեցի նաեւ ծանոթների”:
Նաիրա Մովսիսյանը Նոր տարին դիմավորել է Եգիպտոսում
Դերասանուհու խոսքով` 2015 թվականը սկսել է բացահայտումներով, զարմանքով, հիասթափությամբ, ուրախությամբ եւ տխրությամբ: Նա BRAVO.am-ին պատմել է, որ տարեմուտին խառը զգացողություններ է ունեցել.“Հասկացա` այնքան ուժեղ եմ, որ ամեն ինչին իրատեսորեն եմ նայում: Ընդհանուր առմամբ ավելի շատ ուրախ էի, մանավանդ վերջին րոպեին մի քանի տարբերակից սպիտակ զգեստս ընտրեցի ու լուսավոր տրամադրությամբ սկսեցի տարին”:
Նաիրա Մովսիսյանը` մայրիկի հետ
Նաիրան խոստովանել է, որ մեկ շաբաթվա ընթացքում հանգստացել է, բայց մտքերով եղել է Երեւանում եւ իր մտերիմների պակասն է զգացել, իսկ բացը կլրացնի այսօր` ընկերների հետ նշելով հին տոմարով Նոր տարին.“Արտասովոր էր, որ տարեմուտի գիշերն իմ մանկության ընկերուհի Լիլիթը չէր թակելու մեր դուռը, չէի հյուրընկալելու դերասանուհի, իմ մտերիմ ընկերուհի Մարինա Խաչատրյանին: Անկախ ամեն ինչից, սիրում եմ այս տոնը, չեմ զլանում տարբեր ուտեստներ պատրաստել եւ ուրախ նշել”:
Դերասանուհիներ Նաիրա Մովսիսյանը եւ Թամարա Պետրոսյանը
Դերասանուհին մեզ հետ զրույցում անկեղծորեն ասել է, թե ինչ է ակնկալում ու ցանկանում այս տարի իրագործել.“Ուզում եմ այս տարի առաջին անգամ ամուսնանալ եւ առաջին անգամ մայրանալ: Տարին նոր է սկսվել, բայց արդեն իմ կյանքում շատ բաներ առաջին անգամ են կատարվում: Հավատում եմ, որ այդ ցանկությունս էլ կկատարվի: Նաեւ ուզում եմ աշխատանքիս մեջ հաջողություններ ունենալ, բայց կարծում եմ` գործում ավելի պասիվ կլինեմ”:
BRAVO.am
Լուսանկարները` Նաիրա Մովսիսյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: