×


Նաիրա Նիազյանը եւ Արթուր Սարյանը

Նաիրա Նիազյանի նշանադրության գեղարվեստական տորթն ու ֆոտոշարքը

Մոսկվաբնակ գեղանկարիչ Արթուր Սարյանն ու ցուցադրությունների կազմակերպիչ, հաղորդավարուհի Նաիրա Նիազյանը շուտով ընտանիք կկազմեն։ Օրեր առաջ զույգը նշանադրվել է Մոսկվայում՝ ֆոտոշարքն առաջինը վստահելով  BRAVO.am-ին։  

«Երեւանի նորաձեւության շաբաթվա» կազմակերպիչ, Մոսկվայի AFD-ի ղեկավար Նաիրային եւ նկարիչ Արթուրին ի սկզբանե աշխատանքն է միավորել։ Նախորդ տարի Մոսկվայի նորաձեւության օրվա մասնակից նկարիչներից մեկն Արթուրն է եղել, որտեղից էլ սկիզբ է առնում նրանց սիրո պատմությունը։

Արթուր Սարյանը եւ Նաիրա Նիազյանը


Նշանադրության խնջույքը տեղի է ունեցել Մոսկվայի հայկական ռեստորաններից մեկում, ներկա են եղել զույգի ամենամտերիմները.«Փոքր հավաքույթ էր, հնչում էին հայկական երգեր, նաեւ ջութակահար Արտյոմ Կարապետյանը նվագեց հյուրերի համար։ Երկար նախապատրաստվելու ժամանակ չունեի, քանի որ այս շրջանում զբաղվում եմ մի քանի նախագծով։ Իսկ մատանին Արթուրը երկար ամիսներ նկարել ու ընտրել է, այն լոտուս ծաղկի տեսքով է», - BRAVO.am-ին պատմել է Նաիրան։

Նշանադրության տորթը խորհրդանշանական է. Արթուրը գեղարվեստորեն պատկերել է իրեն ու սիրելիին.«Ձմռանը Ֆրանսիայում սկսել էր նկարել ծառն ու երկուսիս, սակայն հետո կիսատ էր թողել։ Երբ պիտի տորթի դիզայնը որոշեինք, նա հենց այդ պատկերը տորթի վրա վերջնական տեսքով նկարեց»։

Արթուր Սարյանը եւ Նաիրա Նիազյանը


Արթուր Սարյանը բնակվել է Միացյալ Նահանգներում ու Ֆրանսիայում, որտեղ անհատական ցուցահանդեսներ է ունեցել, նրա աշխատանքները ցուցադրվել են նաեւ Բուլղարիայում, Ռուսաստանում։ Այժմ պայմանագրեր ունի մշակութային մի շարք կառույցների հետ, նրա աշխատանքներից է նաեւ հայ ընթերցողների լայն շրջանին հայտնի Էդգար Կոստանյանի «Կուկու» պատմվածքի շապիկը:

Ի դեպ, հենց նշանադրության օրը Մոսկվայի Բուլգակովի անվան թատրոնում կայացել է Նիկոլայ Գոգոլի «Շինել» պատմվածքի բեմադրության առաջնախաղը, որի գլխավոր  բեմանկարիչն Արթուրն է։ Եվ զույգը խնջույքին խենթ քայլի է դիմել. «Պրեմիերային Արթուրը պիտի բեմ բարձրանար: Հյուրերին թողնելով՝ կես ժամով ուղեւորվեցինք թատրոն ու վերադարձանք ռեստորան»։

Արթուր Սարյանը եւ Նաիրա Նիազյանը


Նաիրան եւ Արթուրը հարսանեկան արարողությունը նախատեսում են իրականացնել 2018 թվականին՝ Հայաստանում։

BRAVO.am    
Լուսանկարները՝ Գոհար Մուրադյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport