Նառան BRAVO.am-ին հայտնել է, որ սպասում է իր առաջին թոռնիկի լույս աշխարհ գալուն: Երգչուհու խոսքով` որդու առաջնեկն աղջիկ է, բայց չի կրի իր անունը.“Կողմ եմ, որ տղաս ու հարսս իրենց նախընտրած անունը դնեն: Արդեն ընտրել ենք փոքրիկին անհրաժեշտ բոլոր պարագաները:)”:
Երգչուհի Նառան շուտով տատիկ կդառնա
Նա մեզ հետ զրույցում նշել է, որ շարունակում է երաժշտական գործունեությունն ու ուղեւորությունները. հունիսին տեղի ունեցավ “Քաղաքների միջով” երգի տեսահոլովակի պրեմիերան, մի քանի օրից էլ կներկայացնի նորը:
“Երգը հայրենիքին նվիրված ռոմանս է, որի երաժշտության հեղինակն Արթուր Գրիգորյանն է, իսկ խոսքերը, ինչպես գրեթե բոլոր երգերիս դեպքում, գրել է Անիտա Հախվերդյանը: Գործիքավորումը կատարել է Արա Թորոսյանը: Նրա միջոցով երգիս ձայնագրության համար նվագակցել են երկու հրեա կիթառահար, որոնք Մադոննայի խմբից են”,-նշել է Նառան:
Երգչուհի Նառան` դստեր հետ
Երգչուհու փոխանցմամբ` Հայաստանի հանդեպ սերն է արտահայտում.“Այս երգն ինձ համար առանձնահատուկ է, որովհետեւ վերջին 40 տարվա ընթացքում հայրենիքին նվիրված հայկական ռոմանս չի եղել: Փորձում եմ երգի միջոցով իմ ասելիքը փոխանցել. երգի խոսքերը հայրենիքին նվիրված գովաբանություն չեն, սուտ խոսքերը հոգնեցուցիչ են”:
Երգչուհի Նառան շուտով տատիկ կդառնա
Նառան նաեւ բիզնեսի ոլորտում է. մի քանի ամիս է` բացվել է նրա օպտիկական եւ արեւային ակնոցների խանութ-սրահը.“Չնայած` ես չեմ գործադիր տնօրենը, բայց հետեւում եմ աշխատանքին: Եղբորս կինը բժշկուհի է, նրա առաջարկով բացեցինք խանութը: Քանի որ կարող էի իմ ճաշակն օգտագործել եւ որակյալ ապրանք ընտրել, մասնակցություն ունեցա այս ընտանեկան բիզնեսին”:
BRAVO.am
Լուսանկարները` Նառայի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: