×


Նառան տատիկ է դարձել :)

BRAVO.am-ն օրեր առաջ տեղեկացրել էր, որ Նառան առաջին անգամ տատիկ կդառնա: Երեկ` հոկտեմբերի 23-ին, ժամը 17:30-ին լույս աշխարհ է եկել երգչուհու առաջին թոռնիկը` 49 սմ հասակով եւ 2,9 կգ քաշով:

Նառան


Նառայի որդին` Պետրոսը, եւ նրա կինը` Լիլիթը, աղջկան անվանել են Միլա: BRAVO.am-ի հետ զրույցի պահին նորածինն իր տատիկի գրկում էր, որը երջանիկ ձայնով հայտնել է, թե վերջին օրերին ընտանիքում բոլորն են անհամբեր սպասել երեխայի լույս աշխարհ գալուն.“Ծննդաբերության պահին հարսիս կողքին էի, հենց ծնվեց միանգամից տեսա:): Հետաքրքիր էր` ինչպիսին է, ում է նման. ինքն իրեն է նման, այնքան սիրուն, այնքան նուրբ է…”:

Երգչուհին պատմել է, որ երեխայի լույս աշխարհ գալուց անմիջապես հետո հարազատներով սկսել են տոնել.“Տղաս ընկերների, բարեկամների հետ է նշում, մենք էլ աղջիկներով ծննդատանն ենք նշում:)”:

Նառայի հարսը` Լիլիթը, եւ որդին` Պետրոսը


Նառայի որդու ընտանիքն առանձին է բնակվում, բայց ինչպես նշել է նորաթուխ տատիկը, դա իրեն չի խանգարի խնամել ու թոռնիկի կողքին լինել.“Իմ աղջիկ թոռանը երես եմ տալու: Հիմա մի քիչ այլ է, թոռնիկիս ծննդին ավելի պատասխանատվությամբ ու վախով էի վերաբերվում, քան իմ երեխաների: Չէի երեւակայում` ինչ զգացողություն կունենամ, նա միանգամից բոլորիս երջանկացրեց:)”:

BRAVO.am-ը շնորհավորում է Նառային, նրա որդուն եւ կնոջը` Միլային մաղթելով անհոգ մանկություն եւ առողջություն:

BRAVO.am
Լուսանկարները` Նառայի, Լիլիթի եւ Պետրոսի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW