×


Նավից` Երեւան. Լիլուն վերադարձել է Գրան պրիով:)

Ստոկհոլմում կայացած “Բալթիկ վոյաժ” արվեստների միջազգային փառատոնից Լիլուն վերադարձել է Գրան պրիով: Երգչուհին այս մասին տեղեկացրել է այսօր` մամուլի ասուլիսի ժամանակ, եւ լրագրողների հետ կիսվել մրցույթից ստացած իր տպավորություններով. “Չափազանց հուզված էի, մանավանդ, երբ կատարեցի Վարդուհի Վարդանյանի “Հայաստան”-ը: Մեծ պատասխանատվություն էր Բալթիկ ծովում` նավի վրա, 30 երկրի պատվիրակություններին ներկայացնել այս երգը”,-նշել է նա:

Լիլուն


Ասուլիսին ներկա էր երգիչ, պրոդյուսեր Սերգեյ Գրիգորյանը, ով արդեն 6 տարի հանդիսանում է այս մրցույթի ժյուրիի անդամ: Նա շնորհակալություն է հայտնել Լիլուին հաղթանակի համար.“Ինձ համար պատիվ է ներկայացնել հայ մասնակիցներին հատկապես այն փառատոններին, որտեղ Հայաստան անունը դեռ չի հնչել: Այս մրցույթում հաշվի էին առնում եւ պարը, եւ վոկալը: Պետք է բացեմ փակագծերը եւ ասեմ, որ ժյուրիի մոտ 10 անդամ միաձայն նշել է, որ Գրան պրին միանշանակ Հայաստանինն է”:

Սերգեյ Գրիգորյանը եւ Լիլուն


Թե ինչու նախապես չի հայտարարվել մրցույթին մասնակցության մասին, Լիլուն հետեւյալն է ասել.“Նախապատրաստական աշխատանքերի ժամանակ այնքան ոգեւորված էի, որ ցանկանում էի բարձրաձայնել, սակայն Սերգեյը խորհուրդ տվեց փակագծերը շուտ չբացել”: Սերգեյ Գրիգորյանն էլ հավելել է, որ առաջիկայում երգչուհին այլ մրցույթների կմասնակցի:

BRAVO.am-ը շնորհավորում է երգչուհուն եւ նորանոր հաջողություններ մաղթում:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW