“Հայաստանի ձայն”-ում երկրորդ տեղը զբաղեցրած Նարեկ Մակարյանին անդրադարձել ենք, երբ նա անցել էր նախագծի եզրափակիչ փուլ եւ պայքարում էր լավագույնի տիտղոսը նվաճելու համար: Երգիչը երեկ BRAVO.am-ին տեղեկացրել է, որ շարունակում է ակտիվորեն զբաղվել իր երաժշտական կարիերայով եւ առաջիկայում կմասնակցի մի շարք համերգների:
Նարեկ Մակարյանը
Եվ այսպես, մայիսի 19-ին Նարեկը “Հայաստանի ձայն”-ի մյուս մասնակիցների հետ ելույթ կունենա “Արամ Խաչատրյան” համերգասրահում, իսկ հուլիսի 7-ին Միհրան Ծառուկյանի, Եվա Ռիվասի, Մարտ Բաբայանի ու այլ երգիչների հետ կերգի զբոսանավի վրա.“Համերգի կազմակերպիչները հայեր են, որոնք Մոսկվայում առաջին անգամ են նման ձեւաչափով համերգ-երեկույթ կազմակերպում: Գետով ճամփորդելու ենք ու երգելու”,-ասել է նա:
Նարեկ Մակարյանը և Սոֆի Մխեյանը
Նարեկ Մակարյանն այժմ համագործակցում է ռուսաստանաբնակ հայ պրոդյուսերի հետ եւ նպատակ ունի ներկայանալ Հայաստանի սահմաններից դուրս, մասնավորապես` Ռուսաստանում: Նա մեզ հետ զրույցում նշել է, որ շուտով դուետ է ձայնագրելու Ռուսաստանի հայտնի երգչուհիներից մեկի հետ, որի անունը, սակայն, դեռ գաղտնի է պահում.“Օրեր առաջ Մոսկվայում մեր պրոդյուսերներն իրականացրին մեր հանդիպումը եւ քննարկման արդյունքում որոշեցինք կատարել հայ երգահանի գրած երգ: Այն միանգամից կներկայացնենք ռուսական եւ հայկական շուկաների համար նախատեսված տեսահոլովակով”:
Անահիտ Շահբազյանը, Նարեկ Մակարյանը եւ Սոնա Շահգելդյանը
Երգչի խոսքով` գիտակցում է ռուսական շոու-բիզնես մուտք գործելու բարդությունները, բայց ցանկանում է փորձել իր ուժերը.“Հաճելի կլինի, որ այնտեղի էստրադայում լինի հայ կատարող, ով չի թաքցնի ու հպարտությամբ կխոսի իր ազգության մասին. չեմ մոռանա իմ հայրենիքը: 16 տարեկանից սկսած մասնակցելով երաժշտական մրցույթների` փորձառություն եմ ձեռք բերել, հիմա ուզում եմ ավելի շատ էքսպերիմենտներ անել ու ռիսկի դիմել”:
Նարեկ Մակարյանը
20-ամյա Նարեկ Մակարյանն այժմ աշխատում է իր երկրորդ ձայնասկավառակի երգերի ընտրության ու ձայնագրության վրա, նշել է` ալբոմում տեղ կգտնեն ինչպես “Հայաստանի ձայնը” նախագծում իր կատարած երգերը, այնպես էլ դեռ չլսված ռիթմիկ երգեր, չի բացառվում նաեւ ռուսալեզու երգերի ընդգրկումը:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Նարեկ Մակարյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: