×


Նարեկ Բավեյան.«Ես եւ կինս հաղթահարեցինք փորձաշրջանը»

Երգիչ Նարեկ Բավեյանի եւ բալետի պարուհի Քրիստինե Սարգսյանի նորաստեղծ ընտանիքը մեկ տարեկան է: Նախորդ օգոստոսին Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում միմյանց սիրելու եւ հավատարիմ լինելու խոստում տված զույգը տոնել է համատեղ կյանքի առաջին տարին:

Նարեկ Բավեյանը` կնոջ հետ


Նարեկը BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ կնոջ հետ ապրում է փոխադարձ սիրո եւ հարգանքի մթնոլորտում.«Կարելի է ասել` փորձաշրջանը հաղթահարեցինք: Տարին երկուսիս համար էլ հիանալի անցավ: Միմյանց պարուրել ենք սիրով, ինչը, կարծում եմ, ամուր ընտանիք ունենալու կարեւոր նախապայմաններից մեկն է»:

Տոնական օրը զույգն անցկացրել է Աղվերանում.«Որոշեցնք երկուսով քաղաքից դուրս գնալ: Կինս ողջ ընթացքում մեր հարսանիքն էր հիշում` պատմելով, թե որ ժամին որտեղ ենք եղել… :)»,-պատմել է երգիչը:

Նարեկ Բավեյանի եւ Քրիստինե Սարգսյանի հարսանիքին


Ամառային արձակուրդն ամուսինները վայելել են Ծաղկաձորում.«Գործնական առաջարկների պատճառով երկարատեւ հանգստի մեկնել չենք կարող, բայց մի քանի օր հիանալի ժամանակ անցկացրինք. ճոպանուղի նստեցինք, ձիարշավարան, հրաձգարան այցելեցինք, բոուլինգ խաղացինք»:

BRAVO.am-ը հավերժ սեր եւ երջանկություն է մաղթում Նարեկին եւ Քրիստինեին:

Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Նարեկ Բավեյանի անձնական արխիվից եւ Slide Art-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW