Նարեկ Բավեյանի եւ Քրիստինա Սարգսյանի առաջնեկի լույս աշխարհ գալու մասին արդեն պատմել ենք: Բալետի պարուհին ամուսնուն որդի է պարգեւել: Փոքրիկին անվանակոչել են Մարկ:
Քրիստինա Սարգսյանն ու Նարեկ Բավեյանը
BRAVO.am-ի հետ զրույցում երգիչը պատմել է որդու հետ առաջին հանդիպման մասին.«Տղայիս գրկել եմ ծնվելուց րոպեներ անց: Անբացատրելի զգացողություններ են: Վստահ եմ, որ շատ բան կփոխվի իմ կյանքում: Դեռ ամբողջությամբ չեմ գիտակցում այդ փոփոխությունները. ժամանակ է հարկավոր»:
Քրիստինա Սարգսյանն ու Նարեկ Բավեյանը
Նարեկը նորածին Մարկին առաջին հայացքից իրեն է նմանեցրել: Նրա խոսքով` տղայի անունը կինն է ընտրել.«Քրիստինան շատ է սիրում այս անունը, ես էլ դեմ չէի»: Երգիչը նաեւ տեղեկացրել է, որ փոքրիկին շուտով տուն կտանեն:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Slide Art-ի եւ Արթուր Հարությունյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: