Նարեկ Մակարյանն արական սեռի միակ ներկայացուցիչն է, որն անցել է “Հայաստանի ձայնը” նախագծի եզրափակիչ փուլ ու պայքարում է լավագույնի տիտղոսը նվաճելու համար: 20-ամյա երգիչը BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է երաժշտական անցուդարձից եւ ոչ միայն:
Նարեկ Մակարյանը
Երբ առաջին անգամ բարձրացա նախագծի բեմ, չէի պատկերացնում, որ կհասնեմ եզրափակիչ փուլ: Իհարկե, ցանկությունը մեծ էր, բայց գիտակցում էի, թե որքան աշխատանք է պահանջվելու ինձնից:
“Հայաստանի ձայնն” արդեն իսկ ինձ տվել է ավելին, քան ես սպասում էի: Նախագծի ընթացքում կատարել եմ այնպիսի հրաշալի ստեղծագործություններ, որոնց գուցե երբեք չանդրադառնայի, եթե չլիներ իմ եւ մարզչիս` Սոֆիի միասնական աշխատանքը:
Նարեկ Մակարյանը եւ Սիրուշոն
Կատարել եմ Սիրուշոյի “Հավատում եմ” երգն ու արժանացել նրա համակրանքին: Կատարել եմ Շառլ Ազնավուրի “Une vie d’amour”-ը, եւ ելույթիս տեսագրությունը տեղադրվել է մեծն մաեստրոյի “ֆեյսբուքյան” պաշտոնական էջում: Եվ, իհարկե, երգել եմ Սայաթ-Նովա. դա ինձ համար մեծ փորձություն էր, որը կարծում եմ` հաջողվել է ու սիրվել հանդիսատեսի կողմից:
Եզրափակիչ անցած չորս մասնակիցն էլ արդեն իսկ “Հայաստանի ձայներն” են: Ես բոլորիս էլ հաղթող եմ համարում:
Իմ կյանքում առանձնահատուկ տեղ է գրավում մարզիչս` Սոֆին: Բացի այն, որ նա տաղանդավոր երաժիշտ է, նաեւ հրաշալի ընկեր է ու շատ լավ ուսուցիչ:
Նարեկ Մակարյանը
Յուրաքանչյուր մարզչից` Արտոյից, Թաթայից, Սոնայից, շատ բաներ եմ քաղել: Իրենց խորհուրդներին հետեւելով` ավելի փորձառու եմ դարձել, ինչի համար խորապես շնորհակալ եմ բոլորին: Նրանց շատ սիրում ու հարգում եմ:
Եզրափակչում հայտնված միակ տղան եմ ու, իհարկե, շատ լավ հարաբերությունների մեջ եմ երեք գեղեցկուհիների հետ: Նրանք հրաշալի մրցակիցներ են:
Երբ փոքր էի, երազում էի նվաճել թենիսի առաջնության գավաթը: Բայց այնպես ստացվեց, որ այսօր գրավում եմ հանդիսատեսի սրտերը :):
Սոֆի Մխեյանը եւ Նարեկ Մակարյանը
Շատ դեպքեր են լինում, երբ փողոցում ճանաչում են ինձ, մոտենում ու լուսանկարվելու ցանկություն հայտնում: Մի անգամ նույնիսկ ուշագրավ դեպք է պատահել. երկու աղջիկ գրազ են եկել` ես եմ, թե ուղղակի ինձ նման մեկը, ամաչելով մոտեցել ու հարցրել են:):
Զվարճալի դեպք է տեղի ունեցել “Անձրեւ” երգիս տեսահոլովակի նկարահանումների ժամանակ, երբ ամբողջ տարածքը հոսանքազրկվել էր: Մի քանի ժամ սպասելուց հետո մենք ի վերջո կարողացանք վերսկսել մեր աշխատանքները:
Նարեկ Մակարյանը
Այս պահին սիրտս ազատ է, սակայն փնտրում եմ այն աղջկան, որն իրոք պատրաստ կլինի ինձ հետ անցնել իմ ընտրած բարդ ճանապարհը:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Նարեկ Մակարյանի անձնական արխիվից եւ “Հայաստանի ձայնը” նախագծի “ֆեյսբուքյան” էջի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: