“Շանթ”-ի եթերում այսօրվանից կհայտնվի երաժշտական նոր ձեւաչափ, որի հեղինակը հենց այս հեռուստաընկերությունն է: “Պրեմիերա” անվանումը ստացած նախագծի հիմքում երգահանն ու երգիչն են, եւ եթե մինչ այս հանդիպած երաժշտական մրցույթների հիմնական նպատակը տաղանդներ հայտնաբերելն էր, ապա այս դեպքում դրանց շնորհիվ բացահայտված կատարողները մրցում են երգ ձեռք բերելու համար:
Նարե Գեւորգյանը
Հավաքագրված երգերից նրանք ընտրում են իրենց նախընտրածը եւ պետք է կարողանան ապացուցել ժյուրի անդամներին եւ հեռուստադիտողին, որ այդ երգի իրենց կատարումն ամենալավն է եւ տպավորիչը: “Պրեմիերան” հեռուստադիտողին հնարավորություն կընձեռի սկզբից մինչեւ վերջ ականատես լինել, թե ինչպես է ծնվում երգը եւ վերածվում հիթի:
Վրեժ Կիրակոսյանը
Նախագիծն իրականացվում է “Դար 21” հեռուստաընկերության եւ “Ռադիո Վան”-ի հետ համագործակցությամբ: “Պրեմիերա”-ի ընթացքում կհնչեն հայ հեղինակների կողմից ներկայացված բոլորովին նոր երգեր: Որպես կատարողներ հանդես կգան “Շանթ” հեռուստաընկերության իրականացրած երաժշտական նախագծերից հայտնի դարձած Սոնա Ռուբենյանը, Վրեժ Կիրակոսյանը, Նարե Գեւորգյանը, Արաքսյա Ամիրխանյանը, Արմինե Քոչարյանը, Սրբուհի Սարգսյանը, որոնց կողքին կլինեն խորհրդատուներ:
Արսեն Սաֆարյանը, Շուշանիկ Արեւշատյանը, Անդրեն եւ Թամարա Սարգսյանը
Իսկ ժյուրիի անդամներն են Արսեն Սաֆարյանը, Անդրեն, “Դար 21” հեռուստաընկերության տնօրեն Թամարա Սարգսյանը եւ “Ռադիո Վան”-ի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը:
Ինֆորմացիան եւ լուսանկարները տրամադրել է “Շանթ” հեռուստաընկերությունը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: